ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԾԱԽՍՎԵԼ Է 6 ՄԼՐԴ ԼԻՐԱ
2008թ. ընթացքում Թուրքիայում գրանցվել է ներքին զբոսաշրջության աճ, մինչդեռ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնային տնտեսությունների եկամուտները զգալիորեն կրճատվել են: Թուրքիայի վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2008թ. ընթացքում գրանցվել է զբոսաշրջության ոլորտում կատարվող ծախսերի ընդհանուր ծավալի աճ, մասնավորապես 2008թ. ընթացքում բնակչության 38.8%-ն իր հանգիստն անց է կացրել Թուրքիայի տարածքում, և զբոսաշրջության վրա կատարվող ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 6 մլրդ լիրա: Նշենք, որ 2007թ. արդյունքներով զբոսաշրջության վրա կատարվող ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 4.96 մլրդ լիրա: