ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՍՏԱՆԱԼ 4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարման դիմաց վճարելու նպատակով Ուկրաինան նախատեսում է եվրոպական բանկերից ստանալ ընդհանուր 4 մլրդ դոլարի վարկ: Նա նշել է, որ այդ միջոցները հնարավորություն կտան ապահովել ռուսական գազի անընդմեջ մատակարարում եվրոպական երկրներ: Ներկա դրության ուկրաինական կառավարությունը բանակցություններ է վարում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն եվրոպական այլ բանկերի հետ: Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետը` ռուսական կողմի հետ այս ուղղությամբ բանակցություններ դեռևս չեն սկսվել: