01/07/2010 11:48
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼՈՌՈՒՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ԱՐԴԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի Մաքսային Միության (ՄՄ) մաքսային օրենսգիրքն այսօրվանից մտնում է ուժի մեջ: Ավելի վաղ կանխատեսվում էր, որ օրենսգիրքը կգործի 2010թ.-ի հուլիսի 1-ից, այն էլ երկկողմանի կարգով` առանց Բելոռուսի մասնակցության: Ռուսական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով` Բելոռուսը հունիսի 30-ին փակ նիստի շրջանակներում, այնուամենայնիվ, ընդունել է մաքսային օրենսգիրքը և մտնել Մաքսային Միության մեջ: Այս տեղեկատվությունը դեռևս չի ստացել պաշտոնական հաստատում:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, առանց Բելոռուսի մասնակցության, Ռուսաստանը և Ղազախստանը որոշում էին կայացրել մաքսային օրենսգիրքը ուժի մեջ դնել 2010թ.-ի հուլիսի 1-ից: Բացի այդ, քննարկվել էին նաև Բելոռուսի հետ ունեցած տարաձայնությունները: Ավելի ուշ Բելոռուսը հաստատել էր իր մտադրությունն` ընդունել մաքսային օրենսգիրքը և Մաքսային Միության մեջ մտնել 2010թ.ի հուլիսի 1-ից:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
