Տարածաշրջան

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԳԱԳԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ – «ՅՈՒՆԻՍԹՐԻՄ» ԲԱՆԿԸ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ IPO
10/02/2010 14:54
Կիսվել

ԳԱԳԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ – «ՅՈՒՆԻՍԹՐԻՄ» ԲԱՆԿԸ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ IPO

«Յունիսթրիմ» բանկի համար ճգնաժամի հետևանքները զգալի չէին, քանի որ բանկը, դեռևս 2007 թվականին հետևելով ֆոնդային բորսաներում նկատվող անկման միտումներին, որոշում էր ընդունել սահմանափակել երկարաժամկետ վարկավորման ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման ծավալները: Այս մասին նշել է «Յունիսթրիմ» բանկի բաժնետեր և նախագահ Գագիկ Զաքարյան` ավելացնելով, որ բանկն իր ռազմավարական ծրագրերում առավել մեծ ուշադրություն է դարձնում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրերին, ինչը հնարավորություն է տալիս այս ոլորտի ընկերություններին գտնել իրենց գործունեության ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր, իսկ բանկն այս պայմաններում կարողանում է առավել արդյունավետ կերպով կառավարել իր իրացվելիությունը:

Գագիկ Զաքարյանի խոսքերով` բանկը այս վերջին երկու տարիների ընթացքում ներդրումներ չի կատարել ֆոնդային բորսաներում, ինչով  և բացատրվում է այն հանգամանքը, որ մյուս բանկերի համեմատությամբ «Յունիսթրիմ» բանկն ուղղակիորեն չզգաց ճգնաժամի ազդեցությունը:

Ճգնաժամի պայմաններում «Յունիսթրիմ» բանկը գրանցել է ֆիզիկական ավանդների ծավալների անկում` 7–8%-ի սահմաններում, սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին բանկը ապահովել է 2008 թվականի օգոստոսյան մակարդակը:

Նշենք նաև, որ 2014 թվականին «Յունիսթրիմ» բանկը մտադիր է իրականացնել արժեթղթերի առաջնային բաշխում (IPO):

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98