26/05/2010 17:14
«ՎԻՄՊԵԼԿՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Հեռահաղորդակցության ոլորտում առաջատար «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն (ապրանքային նշանը Beeline) ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 392 մլն դոլարի զուտ շահույթ, այն դեպքում, երբ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի արդյունքներով ընկերությունը կրել էր 279 մլն դոլարի զուտ վնաս:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթի ցուցանիշն աճել է 28,5%-ով, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 13,1%-ով և կազմել 2,231 մլրդ դոլար:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
