ՌՈՒՍԱԿԱՆ ВКОНТАКТЕ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ IPO
Ռուսական "ВКонтакте" սոցիալական կայքը բանակցություններ է վարում ներդրումային բանկերի հետ` արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) կազմակերպելու ուղղությամբ: Ընկերությունը նախատեսում է IPO իրականացնել 2012 թվականին: Ամենայն հավանականությամբ բաժնետոսերի տեղաբաշխումը կիրականացվի Նյու-Յորքի ֆոնդային բորսայում: Ըստ վերլուծաբանների` սոցալական կայքը, IPO-ի շրջանակներում, կարող է գնահատվել ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ "ВКонтакте"-ն հանդիանսւոմ է ռուսական խոշոր սոցալական ցանցերից մեկը, որի այցելուների թիվը կազմում է մոտ 90 մլն մարդ: