2010Թ.-ԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՎՏԲ ԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 70%-ՈՎ
Ռուսական խոշորագույն ՎՏԲ բանկի մաքուր շահույթը 2010թ.-ի ընթացքում ավելացել է 70%-ով և կազմել 47.65 միլիարդ ռուբլի: Ինչպես նշվում է բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` 2011թ.-ի համար բանկը նախատեսել է շահույթի առավել բարձր ցուցանիշ` 50 միլիարդ ռուբլու սահմաններում:
Հատկանշական է, որ բանկի շահույթի աճը տեղի է ունենում Ռուսաստանի մակրոտնտեսական վիճակի բարելավմանը զուգընթաց: Այս հանգամանքը թույլ է տալիս բանկին կրճատել լրացուցիչ պահուստները, որոնք ձևավորվել էին ճգնաժամի ժամանակ:
Նշենք, որ բանկն իր ակտիվների ծավալով Ռուսաստանում գրավում է երկրորդ տեղը: