
2009Թ.-ԻՆ ՎՏԲ ԽՄԲԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 6,8%-ՈՎ
ՎՏԲ խումբը, որի կառուցվածքային գլխավոր ընկերությունը` ՎՏԲ բանկը, Ռուսաստանի երկրորդ խոշոր բանկն է, ամփոփել է 2009 թվականի իր գործունեության հիմնական արդյունքները: Հրապարակած հաշվետվության համաձայն` անցյալ տարվա արդյունքներով խմբի կորպորատիվ վարկավորման պարտֆելը, ռուսական ընկերությունների շրջանում վարկային միջոցների նկատմամբ պահանջարկի անկմամբ պայմանավորված, կրճատվել է 6,8%-ով և կազմել 2,1 տրիլիոն ռուբլի:
Հրապարակած տվյալների համաձայն` 2009 թվականի արդյունքներով ՎՏԲ խմբի մասնաբաժինը մանրածախ վարկավորման շուկայում կազմել է 10,2%: