ՎՏԲ ԲԱՆԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԻՐ ՇԱՀՈՒՅԹԸ ՇՈՒՐՋ 60%-ՈՎ
ՎՏԲ-ն` Ռուսաստանի ամենախոշոր երկրորդ բանկը, նախատեսում է 2011թ.-ին ավելացնել իր շահույթը 60%-ով և հասցնել այն 80 միլիարդ ռուբլու: Այս մասին հայտնել է ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը:
Նա նշել է, որ 2013թ.-ին բանկը պլանավորել է ստանալ 120-140 միլիարդ ռուբլի շահույթ: Գալիք երեք տարում բանկը նախատեսում է նաև երկու անգամ մեծացնել վարկային պորտֆելը:
Բանկի նախագահի գնահատամամբ` այս տարի բանկի շահույթը կգերազանցի 50 միլիարդ ռուբլին: