2009Թ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐՃԱՏՎԵԼ 6%-ՈՎ
Ռուսաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչության գլխավոր տնօրեն Կլաուս Ռոլանդը (Klaus Roland) հայտնել է, որ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ 2009թ. Ռուսաստանում ՀՆԱ-ն կարող է կրճատվել մոտ 6 %-ով: Նա նշել է, որ ՀՆԱ-ի կրճատումը պայմանավորված կլինի բանկային ոլորտի անկայունությամբ և էներգակիրների ոլորտում համաշխարհային գների անկմամբ: Նշենք, որ Համաշխարհային բանկը նախատեսում է Ռուսաստանում սոցիալական ծրագրերի իրականացման համար տրամադրել մի քանի մլրդ դոլար: