
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է, ՈՐ 2010Թ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 3.3%-ՈՎ
Համաշխարհային Բանկի հրապարակած զեկույցի համաձայն այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կգրանցվի տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում: Հրապարակած տվյալների համաձայն համաշխարհային ճգնաժամից առավել շատ տուժել են Արևելյան եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնց համախառն ՀՆԱ-ն այս տարվա ընթացքում կկրճատվի ավելի քան 4.7%-ով: Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն 2010թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կաճի 3.3%-ով, իսկ 2011թ. այն կարող է ապահովել ավելի քան 5.2% աճ: