
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆՈՐ ՎԱՐԿ
Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է Վրաստանին շուրջ 147 մլն դոլար նոր վարկային փոխառության տրամադրման մասին: Այս միջոցները կուղղվեն «Արևելք-արևմուտք ավտոմայրուղու բարելավման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորմանը: Վարկային փոխառությունը Վրաստանին կտրամադրվի 30 տարի մարման ժամկետով:
Նշենք, որ ՀԲ-ն որոշում է ընդունել նաև առաջիկա չորս տարիների ընթացքում Վրաստանին որպես ֆինանսական աջակցություն տրամադրել շուրջ 900 մլն դոլար: