
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 400 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ուկրաինայում Համաշխարհային Բանկի ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն Համաշխարհային Բանկի խորհուրդը հաստատել է Ուկրաինային 400 մլն դոլար վարկ տրամադրելու նախագիծը: Հրապարակած տվյալների համաձայն այս միջոցները կուղղվեն երկրի ֆինանսական ոլորտում բարեփոխումների իրականացմանը: Նշենք, որ ֆինանսական համակարգի կայունացման և զարգացման նպատակով Համաշխարհային Բանկը նախատեսում է Ուկրաինային տրամադրել զարգացման քաղաքականության երկու վարկ: