ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼՈՌՈՒՍԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԵՆ ԱՄԿ-ԻՆ ՈՐՊԵՍ ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելոռուսը կանդամակցեն Առևտրի Միջազգային Կազմակերպությանը (ԱՄԿ) որպես մեկ միասնական մաքսային միավոր: Հիշեցնենք, որ այս երկրները ժամանակավորապես դադարեցրել էին ԱՄԿ անդամակցության գործընթացը` նպատակ ունենալով ստեղծել միասնական մաքսային համակարգ: 2009թ. հունիսի 9-ին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի կառավարությունները հաստատել են միասնական մաքսային համակարգի ստեղծման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա հանդես գալ որպես Մաքսային միություն արդեն 2010թ. հունվարի 1-ից: Ղազախստանի նախագահի խոսքերով, Ղազախստանն իր գործընկեր երկրների հետ ստեղծում է 2 տրիլիոն դոլար համախառն ՀՆԱ-ով և 180 մլն բնակչությամբ միասնական առևտրային տարածք: