24/05/2011 14:47
YANDEX-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է IPO. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է 8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ռուսական խոշորագույն ինտերնետային Yandex ընկերությունն ամերիկյան բարձրտեխնոլոգիական Nasdaq բորսայում իրականացրած IPO-ի (արժեթղթերի առաջնային տեղեբաշխում) շրջանակներում գնահատվել է 8.03 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում են գործընթացին մոտ կանգնած ոչ պաշտոնական աղբյուրները:
Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները` ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվել են գնային վերին սահմանում` մեկ բաժնետոմսը` 25 դոլար: Վերլուծաբանների գնահատականներով` IPO-ի արդյունքում ռուսական ինտերնետային ընկերությանը կհաջողվի ներգարվել 1.3 մլրդ դոլար: Նշենք, որ IPO իրականացնելու իր մտադրության մասին Yandex ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր այս տարվա ապրիլին:
Ներկայումս Yandex-ը տնօրինում է ռուսական «որոնումներիե շուկայի 65%-ը:
Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Yandex ընկերության հասույթն աճել էր 43%-ով և կազմել 12.5 միլիարդ ռուբլի, իսկ ընկերության գովազդատուների քանակն այս մեկ տարվա ընթացքում ավելացել էր շուրջ 40%-ով և կազմել 180 հազար:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
