Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 88.81-6.26 WTI - 86.30-6.03
COMEX:  GOLD - 4173.20+2.66 SILVER - 63.89-1.10
COMEX:  PLATINUM - 1742.50+4.57
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.23-0.16 EUR/GBP - 1.1573+0.25
FOREX:  EUR/USD - 1.1573+0.25 GBP/USD - 1.3414+0.28
STOCKS RUS:  RTSI - 1101.95-0.38
STOCKS US: DOW JONES - 50848.75+1.86 NASDAQ - 25809.66+2.54
STOCKS US: S&P 500 - 7394.30+1.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10303.88+0.48 CAC40 - 8200.80+0.48
STOCKS EUR:  DAX - 24209.71+0.06
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ – ԱՄԱՌ 2012
08/10/2012 13:17
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ – ԱՄԱՌ 2012

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2012» հոդվածում ներկայացված են 2012թ.-ի ամռան ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) պարտադիր է (համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում, ինտերնետում ակտիվ հղում http://w3schools.com/html/html_links.asp):

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

ԱՄՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Հունիս – 1. Beeline` 48.81% (մայիսի համեմատ -0.20 տոկ. կետ), 2. Orange` 16.87% (-0.11 տոկ. կետ), 3. Ucom` 12.85% (+0.40 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.01% (-0.06% տոկ. կետ), 5. GNC-ALFA` 3.10% (+0.21 տոկ. կետ), 6. ADC` 3.05% (-0.01 տոկ. կետ), 7. Arminco` 2.16% (+0.09 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.73% (+0.06 տոկ. կետ), 9. MyLan` 0.45% (-0.08 տոկ. կետ), 10. Web` 0.44% (-0.04 տոկ. կետ):

Հուլիս – 1. Beeline` 48.34% (հունիսի համեմատ -0.47 տոկ. կետ), 2. Orange` 17.32% (+0.45 տոկ. կետ), 3. Ucom` 13.45% (+0.60 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.07% (+0.06% տոկ. կետ), 5. GNC-ALFA` 3.14% (+0.04 տոկ. կետ), 6. ADC` 2.98% (-0.07 տոկ. կետ), 7. Arminco` 1.98% (-0.18 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.69% (-0.04 տոկ. կետ), 9. MyLan` 0.46% (+0.01 տոկ. կետ), 10. Web` 0.45% (+0.01 տոկ. կետ):

Օգոստոս – 1. Beeline` 48.14% (հուլիսի համեմատ -0.20 տոկ. կետ), 2. Orange` 17.38% (+0.06 տոկ. կետ), 3. Ucom` 13.79% (+0.34 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.15% (+0.08% տոկ. կետ), 5. GNC-ALFA` 3.28% (+0.14 տոկ. կետ), 6. ADC` 2.97% (-0.01 տոկ. կետ), 7. Arminco` 1.92% (-0.06 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.62% (-0.07 տոկ. կետ), 9. MyLan` 0.47% (+0.01 տոկ. կետ), 10. Web` 0.44% (-0.01 տոկ. կետ):

ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

Տասնյակը, մեծ առավելությամբ, շարունակում է գլխավորել Beeline ընկերությունը: Ամռան ընթացքում առաջատարի ցուցանիշը նվազել է 0.87 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ Beeline-ի ցուցանիշն աճել է 0.41 տոկոսային կետով:

Բջջային ինտերնետի առաջատար Orange-ը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ամռան ընթացքում բջջային օպերատորի ցուցանիշն աճել է 0.4 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա համեմատ արձանագրվել է նվազում 1.31 տոկոսային կետով:

Ucom-ը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ամռան ընթացքում ընկերությունն արձանագրել է աճ 1.34 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ աճը կազմել է 5 տոկոսային կետ:

Չորրորդ հորիզոնականում է Vivacell-MTS-ը: Առաջատար բջջային օպերատորի ցուցանիշն ամռան ընթացքում աճել է 0.39 տոկոսային կետով: Անցյալ տարվա օգոստոսի համեմատ Vivacell-MTS-ի ցուցանիշը նվազել  1.16 տոկոսային կետով:

Մեկ հորիզոնականով բարձրացել և հինգերորդ տեղում է հայտնվել GNC-ALFA ընկերությունը: Հունիս-օգոստոսին ընկերության ցուցանիշն աճել է 0.39 տոկոսային կետով, իսկ վերջին 12 ամիսների աճը կազմել է 2.04 տոկոսային կետ:

Վեցերորդ հորիզոնականում է ADC-ն: Այս տարվա մայիսի համեմատ ընկերության ցուցանիշը նվազել է 0.09 տոկոսային կետով, իսկ 2011թ.-ի օգոստոսի համեմատ կրճատումը կազմել է 1.19 տոկոսային կետ:

Յոթերորդ հորիզոնականում է Arminco-ն: Ամռան ընթացքում ընկերության ցուցանիշը կրճատվել է 0.15 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատումը կազմել է 0.68 տոկոսային կետ:

Ղարաբաղ-Տելեկոմը շարունակում է զբաղեցնել ութերորդ հորիզոնականը: Ամռան ընթացքում պրովայդերի ցուցանիշը կրճատվել է 0.05 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է կրճատում 0.01 տոկոսային կետով:

Իններորդ տեղում է MyLAN-ը: Մայիսի համեմատ ընկերության ցուցանիշը կրճատվել 0.03 տոկոսային կետով:

Տասնյակը եզրափակում է WEB-ը: Ամռան ընթացքում պրովայդերի ցուցանիշը կրճատվել է 0.04 տոկոսային կետով: Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է կրճատում 0.26 տոկոսային կետով:

ՏԱՐԵԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

2012թ.-ի օգոստոսի դրությամբ առաջատար 10 պրովայդերներին բաժին է ընկնում Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 98.17%-ը: Այս տարվա մայիս ամսին սույն ցուցանիշը կազմել է 97.21%, իսկ 2011թ.-ի օգոստոսին` 96.52%:  Ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0.96, իսկ վերջին տարում` 1.65 տոկոսային կետով:

Ինչ վերաբերում է առաջատար 5 պրովայդերներին, ապա պատկերը հետևյալն է. 2012թ.-ի օգոստոսի դրությամբ նրանց բաժին է ընկել Circle.am-ում գրանցված այցելությունների 91.74%-ը, մայիսին` 90.57%-ը, իսկ 2011թ.-ի օգոստոսին` 89.67%-ը: Ամռան ընթացքում սույն ցուցանիշն աճել է 1.17, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 2.07 տոկոսային կետով:

Առաջատար պորվայդերների ցուցակի առաջին 5 հորիզոնականները զբաղեցնող ընկերությունները առաջիկայում կշարունակեն մնալ Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայի հիմնական խաղացողներ:
Ամռան ընթացքում նկատվում է բջջային այցելությունների սեզոնային աճ: Մոտ ապագայում բջջային ինտերնետի ոլորտում կտրուկ զարգացումներ թերևս չեն ակնկալվում. Orange-ի և Vivacell-MTS-ի մասնաբաժինների մեծ տատանումներ, ըստ ամենայնի, չեն լինի: Երկու օպերատորների մոտ արձանագրված տարեկան ցուցանիշների զգալի անկումը պայմանավորված է լարային կամ ֆիքսված ինտերնետի աճի ավելի բարձր տեմպերով:

Ստացված տվյալները վկայում են նաև, որ Ucom-ը վերականգնել է աճի բարձր տեմպերը: GNC-ALFA-ն նույնպես արագորեն ավելացնում է իր մասնաբաժինը: Ի դեմս այս երկու պրովայդերների, լարային կամ ֆիքսված ինտերնետի ոլորտում Beeline-ը լուրջ մրցակիցներ ունի, և հաշվի առնելով տարվա սկզբից գրանցված անկումը` կարելի է ենթադրել, որ առաջատարին չի հաջողվում պահպանել մրցակիցներին հավասար աճի տեմպեր: Աճի նախկին տեմպերը վերականգնելու համար Beeline-ի կողմից նոր որակի ծառայությունների ներդրման կարիք կա, ինչը կարճ ժամանակահատվածում իրականացնելու պոտենցիալ ընկերությունն ունի:

________________________________________

Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելելhttp://www.b24.am/report:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցվածհայկական առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը: Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում էհայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ուբանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ուբարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08