Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2014թ. III եռամսյակ
05/03/2015 12:25
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2014թ. III եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2014թ.-ի III եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջար է շարունակում մնալ Beeline ընկերությունը: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 152 131, ինչը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 3 724-ով, իսկ  2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թվի նվազումը կազմել է 5 523: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 43 362, ինչը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 1 248-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 16 167-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 314 952: Սույն ցուցանիշը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 13 231-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 27 667:

2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 116 281: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 6 936-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 22 552: Միևնույն ժամանակ հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 256 911: Սույն ցուցանիշը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 2 592-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ աճը կազմել է 33 294:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 83 691: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 1 333-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 12 470 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 23 002-ով և կազմել 1 028 506, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 68 938:

Ucom-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 63 026: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 2 177-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12 889:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 21 896: Սույն ցուցանիշն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը գերազանցում է 4 481-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 17 947-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 3 535, ինչն 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 233-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 239-ով:

2014թ.-ի առաջին եռամյսակի տվյալների համաձայն ADC-ն ունի 1299 բաժանորդ: 2013թ.-ի երրորդ եռամսյակում բաժանորդների թիվը կազմել է 1356:

Arminco-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 376, 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 116-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 91 բաժանորդ:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 9 900:

Այսպիսով, 2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 495 500, այս ցուցանիշը մոտ 10 000-ով ավել է քան անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 54 000-ով ավել, քան 2013թ.-ի երրորդ եռամսյակինը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline – 39.45% (-1.35 տոկ. կետ), 2. Orange – 23.46% (+0.93), 3. Vivacell-MTS – 16.89% (-0.63), 4. Ucom – 12.72% (+0.18), 5. Rostelecom – 4.42% (+0.82), 6. Interactive – 0.71% (+0.03), 7. ADC – 0.27%, 8. Arminco – 0.08% (+0.03), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է՝ 1. Orange – 116 281 (+6 936, 2014թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 83 691 (-1 333), 3. Beeline – 43 362 (+1 248): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange – 47.79% (+1.55 տոկ. կետ,  2014թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 34.39% (-1.56), 3. Beeline – 17.82% (+0.01):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 243 334 է,  անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 6 851-ով, իսկ 2013թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 26 249 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1 028 506 (+ 23 002,  2014թ. II եռ. համեմատ), 2. Beeline – 314 952 (+13 231) , 3. Orange – 256 911 (+2 592): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 64.27% (-0.12), 2. Beeline – 19.68% (+0.36), 3. Orange – 16.05% (-0.24):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 600 369 է,  անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 38 825-ով, իսկ 2013թ. տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 129 899 բաժանորդ: 

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline – 36.34% (-2.03 տոկ. կետ, 2014թ. II եռ. համեմատ), 2. Ucom – 29.40% (-0.19), 3. Orange – 13.58% (-0.06), 4. Rostelecom – 11.34% (+2.12), 5. Vivacell-MTS – 5.85% (-0.42), 6. Interactive – 0.86 (+0.05), 7. ADC – 0.55%, 8. Arminco – 0.08% (+0.03), 9. Այլ – 2%: 

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline – 33.01% (-1.22 տոկ. կետ, 2014թ. II եռ. համեմատ), 2. Ucom – 22.91% (+0.21), 3. Orange – 21.49% (+0.03), 4. Vivacell-MTS – 10.89% (-0.41), 5. Rostelecom – 5.84% (+0.99), 6. ADC – 2.02%, 7. Arminco – 1.00% (+0.05), 8. Interactive – 0.74 (+0.07), 9. Այլ – 2%:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98