Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.50
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 448.00+1.50
OIL:  BRENT - 66.29+2.71 WTI - 61.07+2.06
COMEX:  GOLD - 4976.20+0.46 SILVER - 100.93+5.16
COMEX:  PLATINUM - 2741.30+4.17
LME:  ALUMINIUM - 3115.00+0.00 COPPER - 12810.00+0.00
LME:  NICKEL - 17996.00+0.00 TIN - 51417.00+0.00
LME:  LEAD - 2022.00+0.00 ZINC - 3175.50+0.00
FOREX:  USD/JPY - 155.64-1.87 EUR/GBP - 1.1825+0.69
FOREX:  EUR/USD - 1.1825+0.69 GBP/USD - 1.3641+1.13
STOCKS RUS:  RTSI - 1152.34+0.49
STOCKS US: DOW JONES - 49098.71-0.58 NASDAQ - 23501.24+0.28
STOCKS US: S&P 500 - 6915.61+0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 53846.87+0.29 TOPIX - 3629.70+0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26749.51+0.45 SSEC - 4136.16+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10143.44-0.07 CAC40 - 8143.05-0.07
STOCKS EUR:  DAX - 24900.71+0.18
23/01/2026  CBA:  USD - 379.07-0.01 GBP - 512.73+3.02
23/01/2026  CBA:  EURO - 444.84+1.58
23/01/2026  CBA:  GOLD - 58890-421 SILVER - 1138.1-18
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2015թ. I եռամսյակ
20/07/2015 15:08
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2015թ. I եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2015թ.-ի I եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջին հորիզոնականում է շարունակում մնալ Beeline-ը: 2015թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 152 500, ինչը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2 144-ով, իսկ  2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է բաժանորդների թվին նվազում` 6 501-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 43 645, ինչը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 483-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 3 818-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2015թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 311 727: Սույն ցուցանիշը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 3 211-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ  արձանագրվել է աճ` 11 865 բաժանորդով:

2015թ.-ի առաջին եռամսյակում Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 128 549: 2014թ. վերջի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2 176-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է աճ՝ 22 477 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 260 904: Այս ցուցանիշը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 5 523-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում՝ 5 146 բաժանորդով:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2015թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 75 715: Անցյալ տարվա վերջի համեմատ այս ցուցանիշը նվազել է 7 042-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 20 551 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա վերջի համեմատ նվազել է 1 147-ով և կազմել 1 051 251, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է անկում՝ 48 240 բաժանորդով:

Ucom-ի բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 67 481: 2014թ.-ի վերջի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 1 879-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9 505:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2015թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 27 554: Սույն ցուցանիշն անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 1 346-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 13 087-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 4 600, ինչը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 753-ով, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշը՝ 1 438-ով:

2014թ.-ի առաջին եռամյսակի տվյալների համաձայն ADC-ն ունի 1299* բաժանորդ: Arminco-ի բաժանորդների թիվ 2014թ. երրորդ եռամսյակում կազմել է 376*, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակում՝ 250:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 240:

Այսպիսով, 2015թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 512 000: Ցուցանիշը մոտ 3 600-ով պակաս է քան անցյալ տարվա վերջի ցուցանիշը և մոտ 24 000-ով ավելի, քան 2014թ.-ի առաջին եռամսյակում գրանցված ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline – 38.31% (+0.59 տոկ. կետ 2014թ. IV եռ. նկատմամբ), 2. Orange – 25.11% (-0.24), 3. Vivacell-MTS – 14.80% (-1.25), 4. Ucom – 13.18% (+0.45), 5. Rostelecom – 5.38% (+0.30), 6. Interactive – 0.90% (+0.15), 7. ADC – 0.25% (+0.00), 8. Arminco – 0.07% (+0.00), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է՝ 1. Orange – 128 549 (-2 176, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 75 715 (-7 042), 3. Beeline – 43 645 (- 483): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange – 51.85% (+1.11 տոկ. կետ,  2014թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 30.54% (-1.58), 3. Beeline – 17.60% (+0.47):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 247 909 է: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն նվազել է 9 701-ով, իսկ 2014թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ, որը կազմել է 5 744 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1 051 251 (-1 147, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Beeline – 311 727 (-3 211) , 3. Orange – 260 904 (+5 523): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 64.73% (-0.12, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Beeline – 19.20% (-0.21), 3. Orange – 16.07% (+0.33):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 623 882 է: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1 165-ով, իսկ 2014թ. առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 54 959 բաժանորդ:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline – 41.37% (+4.15 տոկ. կետ, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Ucom – 25.64% (-1.86), 3. Orange – 12.97% (-1.05), 4. Rostelecom – 11.86% (-0.38), 5. Vivacell-MTS – 5.02% (-0.67), 6. Interactive – 0.64 (-0.14), 7. ADC – 0.43%  (-0.05), 8. Arminco – 0.07% (+0.00), 9. Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline – 31.53% (+0.01 տոկ. կետ, 2014թ. IV եռ. համեմատ), 2. Ucom – 24.86% (+1.55), 3. Orange – 19.79% (-1.70), 4. Vivacell-MTS – 9.46% (-0.90), 5. Rostelecom – 8.61% (+0.92), 6. ADC – 1.95%  (+0.00), 7. Arminco – 0.97% (+0.00), 8. Interactive – 0.83 (+0.12), 9. Այլ – 2%:

23/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.07
-0.01
Եվրո (EUR)
444.84
+1.58
Ռուբլի (RUR)
4.9884
-0.0002
Լարի (GEL)
140.8
-0.02
58890
-421
Արծաթ
1138.1
-18