Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.00
EUR BUY - 445.00+3.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 67.83+4.15 WTI - 62.72+4.10
COMEX:  GOLD - 5079.90+0.00 SILVER - 105.52-4.52
COMEX:  PLATINUM - 2677.20+0.09
LME:  ALUMINIUM - 3207.00+0.58 COPPER - 13006.50-1.46
LME:  NICKEL - 18169.00-1.91 TIN - 54878.00+1.19
LME:  LEAD - 2020.00-0.88 ZINC - 3351.00+0.25
FOREX:  USD/JPY - 152.8-0.97 EUR/GBP - 1.1995+0.91
FOREX:  EUR/USD - 1.1995+0.91 GBP/USD - 1.3797+0.79
STOCKS RUS:  RTSI - 1144.58-0.23
STOCKS US: DOW JONES - 49003.41-0.83 NASDAQ - 23817.10+0.91
STOCKS US: S&P 500 - 6978.60+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 53358.71+0.90 TOPIX - 3535.49-0.48
STOCKS CHINA:  HANG SENG - 27826.91+3.97 SSEC - 4151.24+0.45
STOCKS EUR:  FTSE100 - 10207.80+0.58 CAC40 - 8152.82+0.27
STOCKS EUR:  DAX - 24894.44-0.15
26/01/2026  CBA:  USD - 378.86-0.21 GBP - 517.9+5.17
26/01/2026  CBA:  EURO - 449.33+4.49
26/01/2026  CBA:  GOLD - 60248+1358 SILVER - 1205.9+67.8
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2017թ. I եռամսյակ
11/07/2017 16:12
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2017թ. I եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2017թ.-ի I եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ*

Բաժանորդների թվով առաջատարն է Ucom ընկերությունը: 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 91,178 (ցուցանիշի մեջ այսուհետ ներառված են նաև Interactive TV ընկերության տվյալները, որը կլանվել է Ucom-ի կողմից ), ինչը 2016թ չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 7,548-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից ավել 13,224 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 124,664, ինչը 2016թ․չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 2,984-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 903 բաժանորդով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 271,973: Այս ցուցանիշը 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 16,507-ով, իսկ 2016թ․առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է կրճատում 6,033 բաժանորդով:

Բաժանորդների թվով երկրորդն է Beeline-ը: 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 143,748, ինչը 2016թ չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 713-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից ավել 1,911-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 58,582, ինչը 2016թ․չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2,895-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի աճը կազմել է 16,965 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 346,850: Այս ցուցանիշը 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 6,035-ով, իսկ 2016թ․առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 17,403 բաժանորդ:

Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2017թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 74,523: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1,872-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 6,292 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 3,103-ով և կազմել 1,260,872, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 201,794 բաժանորդով:

Ռոստելեկոմի բաժանորդների թիվը 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 40,625: Սույն ցուցանիշը 2016թ. չորրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 875-ով, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշի աճը կազմել է 5,481-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 10,880:

Այսպիսով, 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 544,200, ինչը մոտ 5,500 բաժանորդով ավել է քան 2016թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 38,600-ով ավել, քան 2016թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Ucom – 39.66% (+0.44 տոկ. կետ 2016թ. IV եռ. նկատմամբ), 2. Beeline – 37.18% (+0.29), 3. Vivacell-MTS – 13.69% (+0.20), 4. Rostelecom – 7.47% (+0.09), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

– Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. Առաջատար՝ Ucom – 124,664 (-2,984, 2016թ. IV եռ. համեմատ), երկրորդ հորիզոնական՝ Vivacell-MTS – 74,523 (+1,872), երրորդ հորիզոնական՝ Beeline – 58,582 (+2,895): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Ucom – 48.36% (-1.50 տոկ. կետ, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 28.91% (+0.53), 3. Beeline – 22.73% (+0.97):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 257,769 է: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1,783-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 22,354 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. Առաջատար՝ Vivacell-MTS – 1,260,782 (-3,193, 2016թ. IV եռ. համեմատ), երկրորդ հորիզոնական՝ Beeline – 346,850 (+6,035), երրորդ հորիզոնական Ucom – 271,973 (+16,507): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 67.08% (-0.87, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Beeline – 18.45% (+0.13), 3. Ucom – 14.47% (+0.74):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1,879,605 է: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 19,349-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 213,074 բաժանորդ։

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 40.90% (-1.67 տոկ. կետ, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Ucom – 36.23% (+3.58), 3. Rostelecom – 14.69% (-0.74), 4. Vivacell-MTS – 6.18% (-0.27), Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom – 48.35% (+2.64 տոկ. կետ, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Beeline – 28.40% (-0.75), 3. Rostelecom – 12.32% (+0.08), 4. Vivacell-MTS – 8.93% (-0.05), Այլ – 2%:

————

* – Բաժանորդների քանակ՝ բացառությամբ հեռախոսով օգտվողների (Խմբագրված է՝ 17/07/17)

26/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.86
-0.21
Եվրո (EUR)
449.33
+4.49
Ռուբլի (RUR)
4.9531
-0.0353
Լարի (GEL)
140.57
-0.23
60248
+1358
Արծաթ
1205.9
+67.8