«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ` 2008Թ. «ԳՅՈՒՄՐՈՒ ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»
Գյումրիի արվեստների ինստիտուտում այսօր կայացել է «ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մեծարման միջոցառումը, որտեղ նրան շնորհվել է «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը:
2009թ. սկզբին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին «Գյումրու տարվա մարդ» հասարակական կազմակերպությանը` առաջարկելով քննարկել Ռալֆ Յիրիկյանին 2008թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհելու հարցը: «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբը, որի անդամներ են գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտները ներկայացնող անվանի մարդիկ, որոշեց Ռալֆ Յիրիկյանին շնորհել այս տիտղոսը: «Գյումրեցիների բարոյահոգեբանական ավանդների զարգացմանը նպաստող գործունեության` 1988թ. Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի տարելիցի կապակցությամբ Գյումրու 10 անօթեւան ընտանիքներին նվիրաբերելու ակցիայի համար»,- գրված է «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբի որոշման մեջ:
Մեծարման միջոցառման ընթացքում Ռալֆ Յիրիկյանի մասին գնահատանքի խոսքեր են ասել այս տիտղոսին նախկինում արժանացած մարդիկ, որոնք իրենց ներդրումն են ունեցել Գյումրիի վերականգնման եւ զարգացման գործում, այդ թվում նաեւ մաեստրո Լորիս Ճգնավորյանը:
«Գյումրու տարվա մարդ» տիտղոսի վկայականը Ռալֆ Յիրիկյանին հանձնել է 2008թ. դեկտեմբերի 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից նոր բնակարան ստացած երիտասարդ մայրերից մեկը` Նարինե Խարաջյանը: