ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԵԼՈՒ, ԱՅԼԵՎ ԱՎԵԼԱՆԱԼՈՒ ԵՆ
Սոցիալական ծախսերը ոչ միայն չեն կրճատվելու, այլեւ ավելանալու են: Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարար Գեւորգ Պետրոսյանը, ում տեղեկացմամբ` անցած երեք ամիսների ընթացքում նախարարությունում մեծապես կարեւորվել է իրավական բարեփոխումների գործընթացը: Նախարարի դիտարկմամբ, բազմաթիվ են այն իրավական ակտերը, որոնք դեռ պետք է ընդունվեն եւ ապահովեն կանոնակարգվող ոլորտի ներդաշնակությունը: Բազմաթիվ են նաեւ գործող ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը: Գեւորգ Պետրոսյանի տեղեկացմամբ, արդեն մի շարք օրենքի նախագծեր կան, որոնք առաջիկայում կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը: