ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ «ՌՈՒՍ ԽՈՍՔԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2009» ԳՇԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
«Ռուս խոսքի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառման բացումը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնում։ Միջոցառումը անց է կացվում արդեն երրորդ անգամ «Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ռուսական միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԱՊՀ գործերով Ֆեդերալ գործակալության, Հայաստանի մշակույթի նախարարության, Հայաստանում և արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցությամբ։
««Ռուս խոսքի օրերը Հայաստանում» ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում մեծածավալ ամենամյա ակցիան է, որը պրոպագանդում է ռուսաց լեզուն, որպես ԱՊՀ և Բալթյան երկրների ժողովուրդների շփման լեզու և հանդիսանում է ՄԱԿի լեզուներից մեկը, – հայտարարեց Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը։
Նա ընդգծեց, որ միայն անցյալ տարի «Օրերի» միջոցաոցառման շրջանակներում մասնակցեցին Երևանի ավելի քան 14 հազար բնակիչներ, ինչպես նաև հյուրեր Հանրապետության տարբեր քաղաքներից, զբոսաշրջիկներ և Հայաստանում ծառայող ռուսական սահմանապահներ։ «Ես ուրախ եմ, որ այս տարի այդ օրերը նվիրված են Երիտասարդության Տարվան, որպես մեր ժողովուրդների վառ ապագայի երաշխիկ», – նշեց Վ. Կրիվոպուսկովը։
Այս տարի «Օրերը» կանցնեն սեպտեմբերի 9-ից 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ «Ռուս խոսքի օրերը Հայաստանում-2009» գլխավոր հովանավորներն են ՎՏԲ-Հայաստան բանկը և «Արմավիա» ավիանընկերությունը։
Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի խոսքերով` «Ռուս խոսքը իր մեջ ներառում է ռուսական մշակույթ, որը միշտ հետաքրքիր է հայ ընթերցողին, հայ երտասարդությանը և հույս ունեմ, որ տվյալ միջոցառումը էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև մշակութային կապը»։
Հայ երիտասարդության հետ հանդիպմանը կմասնակցեն ռուս խոսքի վարպետներ` բանաստեղծներ և գրողներ, լրագրողներ, ռուսաց լեզվի ուսուցիչներ, կինոյի գործիչներ, թատրոնի և վոկալ արվեստի վարպետներ, թարգմանիչներ, հրատարակիչներ։
Հատուկ նվիրված այդ օրվան Հայաստանի գրողների միության հետ համատեղ թողարկվում է «Յունոստ» ամսագրի թեմատիկ հրատարակություն` «Ռուսաց խոսքը Հայաստանում», որտեղ զետեղված են երիտասարդ և անվանի ռուս և հայ գրողների ստեղծագործություններ։ Հայաստանի գրադարանները կհամալրվեն Ռուսաստանում հրատարակված նոր գրքերով։ Երևանում ծրագրային միջոցառումները տեղի կունենան Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնում, Հր. Ղափլանյանի անվ. Երևանի Դրամատիկական թատրոնում, Երևանի կամերային թատրոնում, Կ. Ստանիսլավսկու անվ. Պետական ռուսական դրամատիկական թատրոնում, Մոսկվայի տանը, Գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնում։ Սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի ՌԴ պատվիրակությանը, իսկ սեպտեմբերի 12-ին Լոռի շրջանի Գերգեր գյուղի մոտակայքում գտնվող հուշարձան-աղբյուրի մոտ «Ռուս խոսքի օրեր»-ի մասնակիցները հայ հասարակայնության հետ համատեղ կհիշատակեն ռուս մեծ գրող, դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովի մահվան 180 ամյակը։