Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԵՅՖԵՐ-ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
12/09/2009 16:29
Կիսվել

ՀԵՅՖԵՐ-ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

«Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպությունը տրամադրում է տարբեր տեսակի կենդանիներ` կով, այծ, ոչխար, մեղու, ճագար, հավ, ձուկ, հնդկահավ, գոմեշ, ցլիկ, կալիֆոռնիական որդ, ինչպես նաեւ կարտոֆիլի, ցորենի սերմեր, մրգատու եւ այլ ծառերի տնկիներ:

«Հեյֆեր»-ի ծրագրերը Հայաստանում բազմազան են և նորարարական: Բացի կենդանու տրամադրմամբ և գյուղատնտեսական կուլտուրաների աճեցմամբ դասական հեյֆերական ծրագրերի, Հեյֆեր Հայաստանը լուրջ ուշադրություն է դարձնում գյուղական պատանիների շրջանում առաջնորդության հմտությունների զարգացմանը և մասնագիտական ուսուցումներին: «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի միջոցով Հեյֆեր Հայաստանը հիմնել և հաջողությամբ կյանքի է կոչել «Այո°» Մանկապատանեկան Ակումբներ Հայաստանի 20 գյուղական համայնքներում: Այս ակումբներում գործում են կյանքի և առաջնորդության հմտությունների զարգացման վեց արտադասարանային ուղղություններ. գյուղատնտեսության վարման մասնագիտական ուսուցում (կենդանիների և գյուղատնտեսական բույսերի աճեցման հատուկ ծրագրերի միջոցով), առողջ ապրելակերպ, քաղաքացիական կրթություն և իրավունք, բնապահպանություն, տրամաբանություն և լրագրողական գործ:

Ավելի քան 2000 երեխաներ օգտվել են այդ ծրագրից` հաճախելով Հայաստանում Հեյֆերի կողմից հովանավորվող «Այո°» Մանկապատանեկան Ակումբները: Գյուղական պատանիների հետ ինտենսիվ աշխատանքի արդյունք են հանդիսանում կանոնավոր կերպով անցկացվող տարեկան համաժողովները, որոնցում արտացոլվում են մանկապատանեկան ակումբների նվաճումները, քննարկվում ծառացած խնդիրները, պլանավորվում և իրականացվում այնպիսի գործողություններ, որոնք տևական փոփոխություններ են առաջ բերում համայնքների, ընտանքիների և թե անհատների կյանքում: Հեյֆեր Հայաստանը ստեղծել է գյուղական համայնքներում ապրող պատանիների ցանց, որի ներկայացուցիչները իրենց ստացած լավ կրթության շնորհիվ հաջողությամբ հանդես են գալիս որպես Առաջնորդներ ու Ուսուցանողներ իրենց հասակակիցների շրջանում:

Հայաստանում Հեյֆերի ուշադրության կենտրոնում է համայնքային խմբերի ներուժի հզորացումը` բարձրորակ մասնագետների և փորձագետների կողմից անցկացվող տարբեր ուսուցումների միջոցով: Ուսուցումների թեմաները ներառում են անասնապահությունը, դաշտավարությունը, բույսերի պաշտպանությունը, արհեստական բեղմնավորումը, մեղվապահությունը, գյուղատնտեսական տնտեսությունների կառավարումը և այլն: Հեյֆեր Հայաստանը արժևորում է բոլոր համայնքների և մանկապատանեկան խմբերի անդամների մասնակցությամբ իրականացվող տարեկան ինքնագնահատման միջացառումները:

Սա շահույթ չհետապնդող, բարեգործական կազմակերպություն է, որի  նպատակն է վերջ տալ սովին ամբողջ աշխարհում` կենդանիներ, ծառեր, գիտելիք և այլ միջոցներ տրամադրելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող անապահով ընտանիքներին`օգնելու համար  նրանց ինքնապավեն դառնալ:

1999թ.-ից սկսած Հեյֆերը իրականացրել է 45 ծրագրեր՝ օգնելով Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 5,327 գյուղական ընտանիքների բարելավելու իրենց կենսամակարդակը: Մինչ այսօր Հայաստանում իրականացվող 35 ծրագրերում ընդգրկված են եղել 150 գյուղական համայնքներ: Հայաստանում այս ծրագրերից օգտվել է մոտ 5000 ընտանիք:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52