Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ
22/09/2009 10:19
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ ընկերության և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» համագործակցության շնորհիվ Գեղարդավանքի տարածքում տեղադրվել են բազմալեզու տեղեկատվական վահանակների:

Գեղարդավանքի կառուցման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Այնուամենայնիվ, մասնագետների կարծիքով, նախաքրիստոնեական շրջանում այս տեղանքը հայտնի է եղել սրբացված աղբյուրներով, որոնցից մեկը մինչ այժմ էլ պահպանվել է վանքի հիմնական գավթի ներսում:

Վանքը հիմնվել է 4-րդ դարում և, ինչպես պատմում է ավանդությունը, Գրիգոր Լուսավորչի ջանքերով ծաղկում է ապրել, ով, ըստ տեղեկությունների, բնակվել է վանքի ստեղծման վաղ շրջանում վանականների համար կացարան ծառայող մոտակա անձավներից մեկում:

Լինելով գիտության հայտնի կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտավայր, վանական համալիրը կազմված է եղել մի քանի եկեղեցիներից, բնակելի և օժանդակ շինություններից: Մ.թ. 10-րդ դարում, Բագրատունիների իշխանության տարիներին, այս մենաստանը արաբական արշավանքների  ժամանակ թալանվել է, իսկ այնտեղ գտնվող ձեռագրերի մի զգալի մասն անվերադարձ կորել:

Թեև վանական համալրի տարածքում հայտնաբերված գրառումները վերաբերում են 12-րդ դարի երկրորդ կեսին, պահպանված համալիրը վերագրվում է 13-րդ դարի կառույցներին: 13-րդ դարի վերջում հայտնվելով իշխանների ուշադրության կենտրոնում` վանական համալիրը դարձել է միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուխտավայրերից մեկը: Գտնվելով սեյսմիկորեն ակտիվ տարածքում` Գեղարդավանքը կիսել է Հայաստանի շատ հուշարձանների ճակատագիրը, իր բազմադարյա պատմության ընթացքում երկրաշարժերից մասնակիորեն ավիրվել է, սակայն նաև` վերակառուցվել:

13-րդ դարից սկսած Գեղարդը նաև հայտնի է այնտեղ պահվող սուրբ մասունքներով: Դրանցից առավել ուշագրավ է համարվում Սուրբ տեգը, որն, ըստ ավանդության, այն նիզակն է, որով հռոմեացի զինվորը խաչելությունից հետո խոցել է Հիսուս Քրիստոսին (այսօր նիզակը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և պատմական մասունք համարող այն նիզակներից է, որոնք կան նաև Վիեննայում, Կրակովում և Հռոմում):

Տեղեկատվական վահանակներ են տեղադրվել նաև դեպի Գեղարդավանք տանող ճանապահին գտնվող այսպես կոչված «Չարենցի կամարի» տարածքում, ինչպես նաև Գառնիի մոտակայքում կազմակերպված և վաղ գարնանից մինչև ուշ ամառ բուսականության վայրի բազմազանությամբ առանձնացող «Ծաղիկների արահետում»:

Վահանակների վրա զետեղված տեղեկատվությունը կազմվել է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» աշխատակիցների կողմից և հավանության է արժանացել Մշակույթի նախարարության, ԻԿՕՄՕՍ-Հայաստանի մասնագետների և Հայ առաքելական եկեղեցու կողմից:

Բացման արարողության ընթացքում հիանալի ակուստիկայով հայտնի Գեղարդի ժայռափոր եկեղեցում վանքի երգչախմբի կատարմամբ հնչեց հայկական հոգևոր երաժշտություն:

«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» հովանավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից: Ծրագրի հովանավորներն են նաև` Իտալիայի պատվավոր հյուպատոսը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի մասնավոր սեկտորի մրցունակության ծրագիրը (CAPS):

Մշակութային արժեքների և մշակույթի պահպանությունը յուրաքանչյուրի պարտականությունն է. սա է կազմակերպիչների հիմնական սկզբունքը:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52