ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ – ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ 17-ՐԴ ԴԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆ
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից տեղեկացնում են, որ հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքականութանը, Բանկը շարունակում է աջակցել ազգային մշակութային արժեքների ներկայացմանը: 2009թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Բանկի հովանավորությամբ ձեռքբերված Մահտեսի Արիստակեսի գրչին պատկանող Ավետարանի (1689թ.) Մատենադարանին նվիրատվության արարողությունը: Ավետարանը պատկանել է Մարտիրոս սրկ. Նախիջևանցուն և ներառում է չորս ավետարանիչների, կիսախորանների պատկերներ, ինչպես նաև լուսանցազարդեր և զարդագրեր: