Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԲԱՆԿԻ ԳԼԽԱՄԱՍ-ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ
28/09/2009 17:27
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԲԱՆԿԻ ԳԼԽԱՄԱՍ-ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ

Արդշինինվեստբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26-27-ը կայացած Արդշինինվեստբանկի մինի ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել բանկի Գլխամաս-հավաքական թիմը: Առաջնությունը անց է կացվել ութ թիմերի միջև, որոնցից երեքը ներկայացրել են բանկի գլխամասային գրասենյակը, հինգը` տարածաշրջանային մասնաճյուղերը: Մասնակից թիմերը մրցել են երկու ենթախմբերում` առաջին ենթախմբում ընդգրկվել են Արարատի և Սևան-Հրազդանի տարածաշրջանների, ինչպես նաև Գլխամաս-աուդիտ և Գլխամաս-հավաքական թիմերը, երկրորդում` ԼՂՀ, Հյուսիսային և Երևանի տարածաշրջանների, ինչպես նաև Գլխամաս-անվտանգություն թիմերը: Սեպտեմբերի 26-ին` առաջին փուլի չորս հաղթող թիմերը մասնակցել են նաև նույն օրը երեկոյան կայացած կիսաեզրափակիչ խաղերին: Հաջորդ օրը` սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել եզրափակիչ խաղը: Նույն օրը որոշվել է նաև մրցաշարի երրորդ մրցանակակիր թիմը: 

Մրցաշարի հաղթող ճանաչված Գլխամաս-հավաքական թիմն արժանացել է Արդշինինվեստբանկի  մինի ֆուտբոլի փոխանցիկ գավաթին, դրամական պարգևի և պատվոգրի: Բանկի գլխամասը ներկայացնող մյուս երկու թիմերը նույնպես զբաղեցրել են մրցանակային տեղեր: Երկրորդը ճանաչվել է Գլխամաս-անվտանգություն թիմը, երրորդը` Գլխամաս-աուդիտ թիմը, որոնք նույնպես արժանացել են դրամական պարգևների և պատվոգրերի: Պատվոգրեր են հանձնվեվին նաև մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչված Ա. Գյուլազյանին (Գլխամաս-աուդիտ), լավագույն դարպասապահ Հ. Մինասյանին (Գլխամաս-հավաքական), լավագույն հարձակվող Մ. Բաբայանին (ԼՂՀ) և լավագույն պաշտպան Ա. Վերանյանին (Հյուսիսային տարածաշրջան): Վերջիններին և հաղթող թիմի ավագ Գ. Մկոյանին սպասվում էր ևս մեկ անականկալ` բանկի կողմից նրանք հնարավորություն ստացան մեկնել Թուրքիա և ներկա գտնվել հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան խաղին:

Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Նման մրցաշարերը, ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը և ֆիզիկական պատրաստվածությունը, այլ նաև նրանց մոտ ամրապնդում են համատեղ գործունեության և միասնական թիմային աշխատանքի հմտությունն ու պատրաստակամությունը: Այս մրցաշարը դառնալու է ավանդական, ինչը համոզված եմ Արդշինինվեստբանկում ձևավորված լավագույն ավանդույթների շարունակությունը կդառնա»:

Հիշեցնենք, որ Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

2008թ. Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշին:

2008թ. Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52