Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
16/11/2009 12:14
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

«ԱրմենՏել»-ից (ապրանքանիշը Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը հանդես է եկել որպես երիտասարդների հայրենասիրական դաստիրակությանն ուղղված ծրագրի գլխավոր հովանավոր, որն իրականացվեց «Ազատամարտիկ» ՀԿ-ի կողմից 2009թ-ի  հոկտեմեբեր-նոյեմբեր ամիսներին:

Ծրագրի շրջանակում ազատամարտիկների զավակների համար կազմակերպվեց այց Հայաստանի սահմանամերձ գյուղեր` Չինարի, Պառավաքար, Կիրանց և Ոսկեպար:  

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց, որ ընկերությունը կարևորում է  այս ծրագիրը քանի որ «վառ ապագան հաջողությամբ կերտելու համար չի կարելի մոռանալ Հայրենիքի  անցյալը:»

«Ազատամարտիկ» ՀԿ-ի նախագահ Հայկ Հարությունյանի խոսքով, այս միջոցառումը «հնարավորություն տվեց երիտասարդներին հանդիպել և շփվել պատերազմ անցած հերոս տղաների հետ, որը  հայրենասիրական արտասովոր դաս հանդիսացավ բոլոր մասնակիցների համար»:  

Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին ազատամարտիկները, շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցի տնօրեններին ու մանկավարժներին, ովքեր, չնայած պատերազմին,  շարունակեցին ապրել ու աշխատել սահմանամերձ գյուղերում: Հարգանքի տուրք մատուցվեց զոհված ազատամարտիկների խաչքար հուշակոթողներին: Յուրաքանչյուր գյուղի առաջին դասարնցիները որպես նվեր ստացան գրենական պիտույքներ և գրքեր:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46