Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԲՋՋԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
23/11/2009 14:42
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԲՋՋԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց անհատական 3-րդ առաջնությունը: Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու և արդար  մրցակցության:

Առաջնությունը համատեղ կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը և «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը: Առաջնության գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար, միջազգային կարգի սպորտի վարպետ Ֆելիքս Սարգսյանն էր:

Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 18 լրատվամիջոցների 41 աշխատակից (25 տղամարդ և 16 կին): Կազմակերպիչների որոշմամբ, այս տարի նախորդ առաջնության տղամարդկանց և կանանց հաղթողների ու մրցանակակիրների համար կազմակերպվեց առանձին` «Վարպետների մրցաշար»:

Երրորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներին և մրցանակակիրներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին), ինչպես նաև «Վարպետների մրցաշար»-ի 1-ին տեղերը զբաղեցնողներին նվիրեց «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմներ` արագընթաց շարժական ինտերնետի համար, ինչպես նաև «ՄՏՍ կոնեկտ կլասիկ» կանխավճարային քարտեր` 500 ՄԲ ծավալով տվյալներ ուղարկելու և ստանալու հնարավորությամբ:

Մրցաշարի մասնակցած ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչները ստացան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքանշանով սպորտային գլխարկներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում` տևականորեն ընդառաջելով հանրապետությունում սպորտի մասսայականացմամբ ու առողջ ապրելակերպի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների օգնության կոչերին:

Տղամարդկանց և կանանց անհատական 3-րդ առաջնության հաղթողներ.

1    Արմեն Ստեփանյան/«Ռադիո Հայ»    1    Զառա Գևորգյան/«Գոլոս Արմենիի»
2    Արտեմ Մինասյան/«Կրթություն»    2    Զառա Ավագյան/«Առավոտ»
3    Էդուարդ Քալանթարյան/«Հ1»    3    Բիայնա Ստեփանյան/«Երկիր Մեդիա»

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6