Սոցիալական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.50
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 67.26+0.40 WTI - 62.98+0.61
COMEX:  GOLD - 3675.80-0.13 SILVER - 42.63-0.12
COMEX:  PLATINUM - 1410.30+0.54
LME:  ALUMINIUM - 2689.50+0.60 COPPER - 10067.50+0.16
LME:  NICKEL - 15391.00+1.59 TIN - 34975.00+0.80
LME:  LEAD - 2017.50+1.05 ZINC - 2957.00+1.97
FOREX:  USD/JPY - 147.57-0.06 EUR/GBP - 1.1726-0.06
FOREX:  EUR/USD - 1.1726-0.06 GBP/USD - 1.3565+0.07
STOCKS RUS:  RTSI - 1060.18-0.86
STOCKS US: DOW JONES - 45834.22-0.59 NASDAQ - 22141.10+0.44
STOCKS US: S&P 500 - 6584.29-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 44768.12+0.89 TOPIX - 3160.49+0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 26388.16+1.16 SSEC - 3870.60-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 9283.29-0.15 CAC40 - 7825.24+0.02
STOCKS EUR:  DAX - 23698.15-0.02
12/09/2025  CBA:  USD - 383.47+0.72 GBP - 519.91+2.59
12/09/2025  CBA:  EURO - 449.96+2.75
12/09/2025  CBA:  GOLD - 44748-177 SILVER - 506.41-0.65
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Է ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ 15 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
26/11/2009 15:40
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Է ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ 15 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Արդշինինվեստբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերում 15մլն դրամ: Բանկը համագործակցում է հիմնադրամի հետ կազմավորման օրվանից և անցած վեց տարիների ընթացքում հիմնադրամին ընդհանուր առմամբ նվիրաբերել  է արդեն 104 մլն դրամ:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Համագործակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ մեր բանկի համար և հաճելի և պատասխանատու գործընթաց է: Հաճելի է, քանի որ բանկն իր ներդրումն է ունենում հիմնադրամի կազմակերպած բազմաթիվ հայրենանվեր ձեռնարկումներում: Նաև չափազանց պատասխանատու է, քանզի հիմնադրամի կողմից իրագործվող բոլոր ծրագրերը նախատեսված են ապագա սերունդների համար: Կարծում եմ, Արդշինինվեստբանկի համագործակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ հետագայում ևս շարունակելու է լինել արդյունավետ և ազգանպաստ»:

Հիշեցնենք, որ Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

AMP
12/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.47
+0.72
Եվրո (EUR)
449.96
+2.75
Ռուբլի (RUR)
4.5602
+0.0594
Լարի (GEL)
142.03
+0.06
44748
-177
Արծաթ
506.41
-0.65