«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ»` ԸՆԴԴԵՄ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏՈՊՐԱԿՆԵՐԻ
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը եւ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ատենապետ Կարօ Արմենն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի հիմնական նպատակը շրջակա միջավայրի պահպանությունն ու պոլիէթիլենային տոպրակներից զերծ պահելն է:
Ծրագիրը ներառում է հանրային իրազեկության արշավ Երեւանում եւ Արմավիրի մարզի շահառու գյուղերում, հանրային միջոցառումներ երեխաների եւ երիտասարդության մասնակցությամբ, վերաօգտագործվող տոպրակների արտադրություն եւ իրացում: Ի դեպ, գործարար կանայք կմիավորվեն կարի արտադրության կոոպերատիվների հիմնադրման շուրջ, որոնք կարտադրեն վերաօգտագործվող տոպրակներ` իրացման համար ներգրավելով մեծ ընկերություններ, խանութների ցանցեր, հուրանոցներ: