Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՆՈՐ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ` ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ
04/12/2009 18:41
Կիսվել

ՆՈՐ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ` ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2011թ-ից իրականացնել կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարեփոխումներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանում պետք է ներդրվի կենսաթոշակային նոր կուտակային համակարգ` բաղկացած պարտադիր եւ կամավոր կուտակային բաղադրիչներից: Նոր համակարգի ներդրմամբ սոցիալական կենսաթոշակը լինելու է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք: Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկվելու է` հաշվի առնելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները եւ կանխատեսվող գնաճը

Պարտադիրի դեպքում ըդնգրկվում են մինչեւ 40 տարեկան անձինք, որոնց համար կենսաթոշակը ձեւավորվելու է անձի կողմից աշխատանքային կյանքի ընթացքում կատարված վճարումների հաշվին: Փաստորեն, կենսաթոշակի ֆինանսավորման աղբյուրն անհատական եկամուտն է, որի 5 տոկոսը փոխանցվելու է անձնական կենսաթոշակային հաշվին: Միաժամանակ, պետությունը կրկնապատկելու է այդ գումարը: Կուտակված միջոցները ներդրվելու են եկամտաբեր ակտիվներում ու ապահովելու են լրացուցիչ եկամուտ: Դրանք չեն կարող օգտագործվելու այլ անձանց կենսաթոշակները վճարելու համար, բայց կարող են ժառանգվել հարազատներին: Մարդիկ ստանում են նաեւ իրավունք մինչեւ կուտակային համակարգ ընդգրկվելը աշխատած ստաժի դիմաց համապատասխան փոխհատուցում ստանալ: Պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն նաեւ 40-ից բարձր տարիքի անձինք, ովքեր կարող են մասնակցել նշված գործընթացին նույն 5 տոկոս կենսաթոշակային վճար կատարելով, սակայն իրենց համար պետական համաֆինանսավորում չի նախատեսվում:

Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են լրացուցիչ կենսաթոշակներ ստանալու նպատակով մասնակցել մասնավոր ֆինանսական կառույցների կողմից առաջարկվող զանազան կենսաթոշակային կուտակային սխեմաներին: Կենսաթոշակային վճարների դրույքաչափերը եւ կնեսաթոշակների վճարման պայմաններն այս դեպքում հաստատվում են պայմանագրային հիմունքներով:

Նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը կարեւորվում է հատկապես երկրում դեմոգրաֆիական խնդիրների սրման համատեքստում: Հիմնական խնդիրը վերջին 20 տարիներին ծնելիության կրճատումն է, 90-ական թվականներին երկրից աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքը, կյանքի սպասվող միջին տեւողության ավելացումը:

Փաստացի սոցվճարում կատարողների թիվն արդեն 2011թ-ին ավելի քիչ է լինելու, քան կենսաթոշակ ստացողներինը: Իսկ դանդաղ աճող աշխատավարձի պայմաններում հավաքգրված սոցվճարները չեն բավարարելու»,-ասաց Ա. Ասատրյանը: 2009թ-ի դրությամբ կենսաթոշակային ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 5.8 տոկոսը եւ հանդիսանում հանրապետության պետական բյուջեի սոցիալական հատվածի ծախսերի ամենամեծ բաղադրիչը: Ըստ Ա. Ասատրյանի` ակնհայտ է, որ կենսաթոշակների հետագա բարձրացումը «մեծ բեռ» է դառնալու պետական բյուջեի համար:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52