Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՆՎԵՐ ԱՄԱՍԻԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ. ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
08/12/2009 10:44
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՆՎԵՐ ԱՄԱՍԻԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ. ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը Ամասիայի գյուղապետարանին (Շիրակի մարզ) անհատույց տրամադրել է երկհարկանի շենք` կից հողատարածքով: Շենքում, որի մակերեսը շուրջ 750 քառակուսի մետր է, կբացվեն մանկապատեզ և մշակույթի տուն:

1988թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժին քանդվեց միակ մանկապարտեզը, և այդ ժամանակից ի վեր գյուղում չկա ոչ մանկապարտեզ, ոչ մշակույթի տուն:

«Երկրաշարժից ի վեր անցած 21 տարիների ընթացքում մենք կարողացանք գյուղում վերականգնել բնականոն կյանք, իսկ  «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ կստեղծվեն  անհրաժեշտ նախապայմաններ հետագա զարգացման համար, քանի որ մանկապատեզը և մշակույթի տունը կարևոր ենթակառուցվածքներ են գյուղի ապագայի համար: Բացի այդ, մշակույթի տանը կբացվի նաև համակարգչային դասարան, որն էլ կնպաստի երիտասարդների համակարգչային գիտելիքների բարձրացումը»,- նշեց Ամասիայի գյուղապետ Աղասի Ամիրյանը:

«Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը կնպաստի գյուղի սոցիալական և մշակութային բարեկեցությանը  և հնարավորություն կընձեռի Ամասիայի բնակիչներին ավելի վստահ նայել վաղվա օրվան: Մենք հետագայում նույնպես կաջակցենք Հայաստանի բոլոր մարզերին հանուն երկրի պայծառ ապագայի»,- նշեց «ԱրմեՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37