Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ» ԱԿՑԻԱՆ
23/12/2009 18:00
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ» ԱԿՑԻԱՆ

2010թ-ի նախաշեմին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Գրքեր Հայաստանի դպրոցների գրադարաններին» ակցիայի մեկնարկի մասին:

Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանական «Usborne International» հրատարակչատան նորագույն հանրագիտարանի 600 օրինակ կնիվիրաբերվի Հայաստանի դպրոցների գրադարաններին: «Usborne International» հրատարակչատան հանրագիտարանը թարգմանված է հայերեն, գունեղ է և պատկերազարդ: Յուրաքանչյուր հոդված ուղեկցվում է ինտերնետ հղումներով, որոնց միջոցով դպրոցականները կարող են ստանալ հավելյալ տեղեկություններ հայտնի մարդկանց և հիշարժան իրադարձությունների վերաբերյալ:

«Այս նախաձեռնությունը կրթական համակարգի զարգացմանն ուղղված, երիտասարդությանը և երեխաներին աջակցելու մեր գլոբալ ծրագրի մի մասն է կազմում և իրականացվում է « Beeline` Հայաստանի պայծառ ապագայի համար» կարգախոսի ներքո: Համոզված եմ, որ հանրագիտարանը դուր կգա մեր դպրոցականներին և մեր ամանորյա նվերը խթան կհանդիսանա աշակերտների բազմակողմանի զարգացման համար»,-նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը նշեց. «Մենք համատեղ իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են խթանելու մասնագիտական կրթության զարգացումը Հայաստանում, իսկ այսօր առաջին քայլերեն ենք անում հանրակրթության բնագավառում: Համոզված եմ, որ այս հանրագիտարանը գիտելիքների  ուրույն աղբյուր կդառնա մեր աշակերտների համար: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի և կնպաստի հանրակրթական ոլորտում ընթացող բարեփոխումների գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար:»

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կրթության և Գիտության նախարարության, Բրիտանական խորհրդի (British Council)և «Այբենգիր» հրատարակչատան հետ համատեղ: Ակցիան իրականացվում է Հայաստանի դպրոցների գրադարանների զարգացման պետական ծրագրի շրջանակում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08