Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ
30/01/2010 15:44
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) դարձել է արվեստի երիտասարդ գործիչների աշխատանքների ցուցահանդես-մրցույթի գործընկեր: Մինչև 35 տարեկան երիտասարդ նկարիչների աշխտատանքները կներկայացվեն սիրո և երիտասարդության տոնին նվիրված ավանդական ցուցահանդեսին:

Բոլոր աշխատանքները նվիրված են սիրո թեմային, իսկ ցուցահանդեսը նպատակ ունի նպաստելու հայ գեղանկարչության և մշակութային արժեքների տարածմանը ոչ միայն Հայաստանում այլ նաև երկրի սահմաններից դուրս:

«Այս ցուցահանդեսը յուրահատուկ իրադարձություն է երկրի մշակութային կյանքում և ուղղված է ազգային արժեքների պահպանմանը: Իմ կարծիքով, հենց ազգային ավանդույթների պահպանումը` հետագա զարգացման գրավականն է: Պատահական չէ, որ մեր` «Հանուն պայծառ ապագայի» սոցիալական քաղաքականության շրջանակում հատուկ տեղ է հատկացվում հայ ազգի մշակութային ժառանգության փոխանցմանը սերնդեսերունդ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակագործություն և դեկորատիվ-կիրառական արվեստ:  Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:

Ցուցահանդեսն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52