Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Գերարարգ ինտերնետ Բերդավան գյուղում․ Ռոստելեկոմն աջակցում է «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրին
08/07/2020 17:24
Կիսվել

Գերարարգ ինտերնետ Բերդավան գյուղում․ Ռոստելեկոմն աջակցում է «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրին

2020թ․հուլիս 7-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի ունեցավ «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի առաջին փուլի շնորհանդեսը։ Ծրագիրը իրականացվում է «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության նախաձեռնությամբ և «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է սահմանամերձ գյուղերում ստանալ դիմակայուն համայնքի ժամանակակից մոդել։ Ծրագրի առաջին՝ «Ազդարարում և իրազեկում» փուլի ընթացքում արդեն իսկ իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, և ներդրվել են ժամանակակից լուծումներ՝ համայնքի անվտանգության ապահովման նպատակով։

«Ռոստելեկոմ» ընկերության և «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հմուտ և փորձառու մասնագետների կողմից կառուցվել է վերջին սերնդի չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով գերթողունակությամբ՝ ավելի քան 3կմ երկարությամբ օպտիկամանրաթելային ներքին ցանց՝ ապահովելով համայնքի սահմանագծի առավել խոցելի հատվածում անվտանգության համար նախատեսված օպերատիվ կապի բազմաֆունկցիոնալ աղբյուրներ։

Ներդրվել է նաև berdavan.login.am ամպային պլատֆորմը, որը հնարավորություն է տալիս բնակիչներին տեղեկանալ կոմունալ վճարումների չափի մասին, տեսնել գույքահարկի չափը և առանց տանից դուրս գալու՝ կատարել անկանխիկ վճարումներ, իրականացնել հարցումներ և քվեարկություններ:

«Ի սկզբանե «Ռոստելեկոմ»-ը գործունեությունը սկսել է մարզերից, և մեր մասնակցությունը և աջակցությունը այս նախագծին մենք դիտարկում ենք որպես որդեգրած ռազմավարության շարունակություն։ Մենք նպատակ ունենք հաղթահարելու թվային անհավասարությունը և դարձնելու ժամանակակից թվային տեխնոլոգիաները առավել հասանելի։ Այս ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել մեկ ընդհանուր թվային միջավայր բնակիչների համար և դարձնել կյանքը առավել հարմարավետ: Ներդրված ենթակառուցվածքները լրջորեն բարձրացնում են մարզի սահմանմերձ հատվածի անվտանգության մակարդակը, ինչպես նաև ապահովում են բնակիչների համար անհետաձգելի և կենսական նշանակության մի շարք հարցերի համար արագ արձագանքման միջավայր»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօեն Վասիլի Ռուսակովը։

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ ստեղծվել է նաև վիդեոկոնֆերանսի համակարգ, որը տեսազանգի միջոցով կապահովի համայնք-մարզպետարան-նախարարություն և այլ հաստատությունների հետ ուղիղ կապը։

«Բավականին բարդ էր ծրագիրը իրականացնել սահմանամերձ այս գյուղում, և ապահովել անհրաժեշտ թվային ենթակառուցվածքներով։ Սակայն մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ կարողացանք համայնքապետարանը ապահովել անվճար գերարագ ինտերնետ կապով, որի շնորհիվ շահագործվում են նոր թվային ենթակառուցվածքները և երաշխավորում  անխափան կապ մարզպետարանի և այլ օղակների միջև։ Այս համագործակցությունը առանցքային է ծրագրի այս փուլի և հետագա փուլերի իրագործման համար»,-նշեց «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը։

«Այսօր մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև ոչ միայն Տավուշի մարզում, այլև ամբողջ հանրապետությունում ստեղծվել է առաջին դիմակայուն համայնքը։ Գնահատելով համայնքի ներուժը՝ փորձել ենք ապահովել սահմանմերձ գոտու առավելագույն դիմակայունություն, և իհարկե 21-րդ դարում առանց թվային տեխնոլոգիաները հաշվի առնելու այս ամենը կազմակերպել հնարավոր չէր լինի։ Այսօր մենք արձանագրում ենք մի շարք թվային ենթակառուցվածքների ներդրում Բերդավան համայնքում, որոնց շնորհիվ կարողանում ենք արագ և ուղիղ կապ հաստատել համայնքի հետ, ծանոթանալ և օպերատիվ կերպով արձագանքել առկա խնդիրներին։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ այս կարևոր ձեռքբերման համար»,- նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ներդնել  հակահրդեհային համակարգեր, ինչպես նաև կազմակերպել տեսաառողջապահություն և տեսաուսուցում։

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ»-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98