Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նվիրաբերությունների 80 տոկոսը ստացել է արցախյան վերջին պատերազմից հետո
23/02/2021 14:57
Կիսվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նվիրաբերությունների 80 տոկոսը ստացել է արցախյան վերջին պատերազմից հետո

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» իր ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնական ծրագրով սպասարկում է 1 528 ընտանիքի, որոնցից 1 111-ը՝ վերջին պատերազմից հետո:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց  «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի ընդհանուր շահառուներին հատուցվել է 14 մլրդ դրամ, որից 12 միլիարդը անցյալ տարվա պատերազմից հետո: Ֆինանսական հատուցումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով:

«Հիմնադրամն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում միանվագ և երկարաժամկետ հատուցում է տրամադրվում զոհված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Դրանից բացի, վերջին պատերազմի արդյունքներով ունեցանք երկու նոր ծրագիր, որոնք անվանում ենք «Կամուրջ»՝ ուղղված ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողները միայն որոշ ժամանակ անց են հաշմանդամության կարգ ստանում, քանզի մինչ այդ նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն, անցնեն փորձաքննություն և նոր միայն այդ կարգը ստանան, հետևաբար այս նոր՝ «Կամուրջ» ծրագրով նրանք կարող են դիմել ֆինանսավորում ստանալու»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Մյուս «Կամուրջ» ծրագիրն անհայտ կորած զինծառայողներին է վերաբերում: Վարուժան Ավետիքյանը նշեց, որ «անհայտ կորածն» իրավական կարգավիճակ է, որը տրվում է միայն դատարանով: Քանի որ դատարան դիմելը, դատարանի որոշում ստանալը ենթադրում է որոշակի ժամանակահատված, որոշում է կայացվել աջակցություն տրամադրել «Կամուրջ» ծրագրով: Ֆինանսական հատուցումը 6 ամսով է, մինչև հարցերը հստակեցվելը:

«Կամուրջ» ֆինանսավորմամբ հատուցում է տրամադրվել 803 անհայտ կորած զինծառայողներին ընտանիքների: Հատուցումը տրամադրվում է 6 ամսով, ամսական 300 հազար դրամի չափով: Այս ուղղությամբ ընդհանուր 365 մլն դրամի փոխհատուցում է տրվել: Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացածներին, ապա ներկայում 55 նման զինծառայող է հատուցում ստացել: Ընդհանուր գումարը կազմում է 17 մլն դրամ: Վարուժան Ավետիքյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ ծանր վիրավորում կամ խեղում ստացած զինծառայողներին կավելանան նաև նրանք, որոնք ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռ չեն ստացել զինհաշմանդամություն:

Հիմնադրամը իր ստեղծման օրվանից մինչ այսօր ստացել է շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճարների գծով գումար: Շուրջ 9 մլրդ դրամի չափով էլ նվիրաբերություն է ստացվել աշխարհի ավելի քան 60 երկրից: Վերջին պատերազմից հետո հիմնադրամը ստացել է շուրջ 7.5 մլրդ դրամի նվիրաբերություն: Նվիրաբերությունների շուրջ 80 տոկոսը ստացվել է վերջին պատերազմից հետո:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84