Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նոր ծրագիր է սկսում
23/02/2021 16:13
Կիսվել

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նոր ծրագիր է սկսում

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նվիրաբերություններ ստանալու համար մի քանի ուղղություններով ամենօրյա աշխատանք է կատարում:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշեց, որ գործող ծրագրերից է «Մեկը երկուս դարձնենք»-ը, որի շրջանակում  գործատուն հնարավորություն է ունենում բազմապատկել իր աշխատակիցների կողմից պարտադիր վճար հանդիսացող ամսական գումարը:

«Պատերազմի օրերին բազմաթիվ գործատուներ միացան այս նախաձեռնությանը, սակայն ասեմ, որ պարտադիր վճարների բարձրացումը բացասաբար ազդեց Հայաստանից գործատուների նվիրաբերությունների հոսքի վրա: Շատերը մտածում են, թե բարձրացված գումարները տալիս են, էլ ինչ նվիրաբերություն»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Հաջորդ ծրագիրը 25 հազար դրամի կամ 50 ԱՄՆ դոլարի, եվրոյի չափով մարտահրավերն է: Հիմնադրամը նպատակ ունի գտնել 1 մլն մարդու, որոնք կխոստանան, որ ամեն ամիս կնվիրաբերեն 25 հազար դրամ կամ 50 ԱՄՆ դոլար, եվրո:  Այս ծրագրով արդեն 1000-ից ավելի մարդ միացել է: Մյուս ծրագիրը 1 մլն դրամի մարտահրավերն է, երբ ընկերությունը խոստանում է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի կնվիրաբերի 1 մլն դրամ:

«Մեր հիմնական թիրախը, կարծում եմ, պետք է լինի Սփյուռքը, ինչու, որովհետև արդեն իսկ Հայաստանում եկամուտ ստացողների համար գումարները բազմապատկվել են: Որոշ դեպքերում նույնիսկ 15-ապատիկ են դարձել: Օրինակ, մեկ միլիոն և ավելի աշխատավարձ ստացողը նախկինում հազար դրամ էր վճարում, այժմ պետք է վճարի 15 հազար դրամ: Ինչպես նշեցի, մեր թիրախը Սփյուռքն է լինելու, որպեսզի ոգևորենք և մեր հայրենակիցներն ակտիվ մասնակցեն նվիրաբերություններին»,- ասաց  Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ Սփյուռքի տարբեր համայնքների հետ աշխատանք տարվում է:

Հիմնադրամը նախատեսում է սկսել նոր ծրագիր: Նվիրատուներից մեկը խոստացել է տրամադրել 100 հազար ԱՄՆ դոլար այն դեպքում, եթե հիմնադրամը Սփյուռքում բնակվող 100 հայրենակիցներից ընդհանուր հավաքի 500 հազար դոլար:

«Մենք հիմա ցուցակագրում ենք միջազգային մասնավոր կազմակերպություններում աշխատող այն մեր հայրենակիցներին, որոնք ունեն նվիրաբերությունը բազմապատկելու հնարավորություններ: Եթե կես միլիոն դոլար հավաքենք, ապա մեր նվիրատուն 100 հազար դոլար կավելացնի»,-հավելեց Վարուժան Ավետիքյանը:

 

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04