Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՈՒՇԻ ԵՎ ՓԱՐՊԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ Է
30/09/2008 18:44
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՈՒՇԻ ԵՎ ՓԱՐՊԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ Արագածոտնի մարզի Ուշի և Փարպի գյուղերում ավարտվել են խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: Փարպի գյուղ մտնող մայր ջրատարի մոտ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով կառուցվել է 50 գծամետր երկարությամբ մետաղական խողովակաշար: Բացի այդ, գյուղի համար կառուցվել է 1500 մետր երկարությամբ մետաղական խողովակաշար, ինչպես նաև 150 մետր երկարությամբ մետաղապլաստե խողովակներից պատրաստված ներքին ցանց` ներառյալ 15 տարբեր տրամագծերով փականներն ու 120 միացման հանգույցները: Ուշի գյուղի ներքին ջրամատակարարման նպատակով կառուցվել է 400 գծամետր երկարությամբ խողովակաշար:
Ջուրը կյանք է … Դժվար է հանգիստ վերաբերվել այն իրողությանը, որ մեր օրերում շատ մարդիկ դեռ շարունակում են զրկված մնալ այդ սովորական կենցաղային պայմանից: Արագած լեռան հարավ-արևելյան լանջին գտնվող Ուշի ու Փարպի գյուղերը` համապատասխանաբար մոտ 1565 և 2500 բնակչությամբ, չունեն խմելու ջրի մատակարարման համապարփակ համակարգ:  Տներում խմելու ջրի բացակայության հետևանքով գյուղի ընտանիքների մեծ մասը կենցաղային կարիքները հոգալու նպատակով ստիպված է լինում օրվա մի զգալի մասը ջուր կրել: Խմելու ջրի բացակայությունը մեծ դժվարություններ է հարուցում հատկապես ցրտաշունչ ձմեռվա ամիսներին: Հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվող և խմելու ջրագիծ անցկացնելու համար բավարար ռեսուրսներ չունեցող այդ երկու գյուղերը երկար տարիներ են սպասել խնդրի լուծմանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես միշտ, իր որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը հավատարիմ, շարունակում է իրականացնել Հայաստանի մարզերի բնակչության կյանքի որակի բարելավմանն ուղղված խոշորածավալ ծրագրերի իրագործումը: Հաշվի առնելով այն, որ մաքուր խմելու ջրի հասանելությունը հանդիսանում է մարդու առողջության և արժանապատիվ ապրելու առավել կարևոր նախապայմաններից մեկը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը որոշեց ֆինանսական միջոցներ հատկացնել Ուշի և Փարպի գյուղերում խմելու ջրի խողովակաշար և ներքին ցանց կառուցելու համար:
Ընդհանուր առմամբ` Փարպի գյուղում իրականացված աշխատանքների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրեց 20 միլիոն դրամի, իսկ Ուշի գյուղում` 10 միլիոն դրամի աջակցություն, որի արդյունքում մեր օրերում կենցաղի տարրական պայման հանդիսացող խմելու ջուրը վերջապես հասանելի դարձավ շուրջ 100 ընտանիքների (500 մարդ) Ուշիում և 800 ընտանիքների  Փարպիում (ավելի քան 2000 մարդ): Հայաստանի առաջատար բջջային օպերատորի առատաձեռնության շնորհիվ հազարամյակների պատմություն ունեցող Ուշին ու Փարպին վերջապես ստացան արժանապատիվ կյանք վարելու համար անհրաժեշտ կենցաղային պայմաններ:
AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08