Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» ՀԿ-ն միավորում են ջանքերը` երեխաների կյանքի որակը բարելավելու նպատակով
02/06/2021 15:27
Կիսվել

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» ՀԿ-ն միավորում են ջանքերը` երեխաների կյանքի որակը բարելավելու նպատակով

Բարությունը կփրկի աշխարհը, իսկ բարի նախագծերը պետք է ուղղվեն երեխաներին և նրանց ընտանիքներին: «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը միավորում են ջանքերը` սահմանափակ կարողությամբ կամ խոցելի սոցիալական խմբերում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման ծրագրերը կյանքի կոչելու համար: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին, ու առաջին համատեղ` հոգատարության նախագիծն իրականացրեցին 50 շահառու երեխաների համար:

«Հատկապես հիմա, հատկապես այս դժվարին ժամանակներում սոցիալապես խոցելի խմբերում հայտնված ընտանիքները հոգատարության, իսկ երեխաները առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն, և մեր պարտքն է ուղիղ մասնակցությամբ նրանց կողքին լինել: «Բարի մաման» այն պատասխանատու օղակն է, որի հետ համագործակցությունն անմիջապես ու հասցեական լուծումներ գտնելու հնարավորություն է տալիս, և հուսով ենք, որ փոքր քայլերով մեծ փոփոխություն կբերենք ամեն մի փոքրիկի կյանքում», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Մեդիա համագործակցության ղեկավար Էլեոնորա Արարատյանը:

«Բարի մամա» ՀԿ-ի նպատակն է նվազեցնել կամ կանխարգելել մանկալքությունը սահմանափակ կարողություններ ունեցող նորածիններին վերաբերող դեպքերը` նպաստելով երեխաների վերամիավորմանը իրենց կենսաբանական ծնողների հետ, աջակցությունը այդ ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող մանկատան շրջանավարտներին` հաղթահարելու թե՛ հասարակական, թե՛ կենսական խնդիրները: «Բարի մամա» ՀԿ-ն նաև ակտիվորեն քարոզում է սոցիալական ձեռներեցությունը և խոցելի խմբերի աջակցման ծրագրեր նախաձեռնում, օրինակ՝ ճամբարներ երեխաների համար, ձեռքի աշխատանքի ստեղծում և վաճառք, կարի կենտրոն: «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ «Բարի մամա» ՀԿ-ն իր շահառուներին ուղղված այնպիսի նախագծեր կիրականացնի, որոնք շարունակական ազդեցություն կունենան` ապահովելով ընտանիքներին կայունություն։

«Երեխաների ժպիտները մեզ ուժ են տալիս շարունակելու աշխատել: Ցավով պիտի արձանագրեմ, որ  պատերազմից հետո մեր շահառուների թիվը տասնյակ անգամներով մեծացել է, դա պատասխանատվության մեծ շրջանակ է, և նոր ու ստեղծարար մոտեցումներ գտնելու դրդապատճառ: Այս առումով ես հատկապես գնահատում եմ «Գալաքսի» ընկերությունների խմբի փորձառությունն ու կարողությունները` գաղափարից կենսունակ բիզնես ստեղծելու, և լիահույս եմ, որ սոցիալական ձեռներեցության ծրագրերում մեր ծնողները և չափահաս շահառուները կարևոր գիտելիքներ կստանան «Գալաքսիի» թիմից», – ասել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Ադուլյանը։

Նշենք, որ Երեխաների օրվան նվիրված միջոցառմանը «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցներն անձամբ կրթական խաղեր էին վարում երեխաների հետ, գրքեր ու գրենական պիտույքներ նվիրելով, ինչպես նաև քաղցրավենիքներ, որոք սիրով տրամադրել էր «Մեգա Ֆուդ» ընկերությունը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

 «Բարի մաման» հայ մայրիկների ջանքերով ստեղծված կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է աջակցել հաշմանդամության պատճառով լքված և մանկատներում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաներին, աջակցել նրանց ընտանիքներին և մանկատան չափահաս հաշմանդամություն ունեցող սաներին: Ներկայումս ՀԿի համակիրների ու շահառուների շեմը գերազանցում է 800-ը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58