Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
IDBank-ի ֆինանսավորմամբ հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել
02/06/2021 17:35
Կիսվել

IDBank-ի ֆինանսավորմամբ հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել

IDBank-ը հունիսի 1-ին տոն է պարգևել Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Կարմիր գյուղ, Սարուշեն, Կարմիր Շուկա, Խերխան, Քարահունջ գյուղերից 220 երեխայի համար կազմակերպվել է այց Ստեփանակերտ, որտեղ փոքրիկները Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մանկական ներկայացում են դիտել։ Այնուհետև երեխաները անակնկալ նվերներ են ստացել։

Ծրագիրն իրականացվել է IDBank-ի ֆինանսավորմամբ։ Նախաձեռնությունը պատերազմից հետո Սարուշենում հաստատված Վաչե Վարդանյանինն է, ում խոսքով պատերազմից հետո երեխաներն աջակցության կարիք ունեն։ «Ի սկզբանե նախատեսված էր անակնկալ մատուցել 100 երեխայի, սակայն աստիճանաբար սկսեցին դիմել տարբեր գյուղերից, և արդյունքում IDBank-ը 200-ից ավել երեխաների տոն պարգևեց։ Հատկանշական է, որ իմ ֆեյսբուքյան գրառումից րոպեներ անց արձագանքեցին IDBank-ի աշխատակիցները։ Որքանով տեղյակ եմ, բարեգործական միջոցառմանը մասնակցել է ինչպես Բանկի անձնակազմը, այնպես էլ Բանկը»,- ասել է Վաչե Վարդանյանը։

IDBank-ի ֆինանսավորմամբ մյուս միջոցառումը կրկին Արցախում է մեկնարկել, սակայն շարունակվելու է նաև Սյունիքում։ «Երգով ու սիրով» խորագրի ներքո անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ն անցկացվող փառատոնը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի փոքրի երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կողմից։ Ծրագիրն ընդգրկում է Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների և հարակից Խնձորեսկ և Շինուհայր գյուղերի, Ստեփանակերտի և Մարտունու գործող երգչախմբերի երեխաներին։

«Որոշեցինք նախաձեռնել այս փառատոնն ի հեճուկս բոլոր դժվարությունների, նաև՝ շնորհիվ նման միջոցառումների կարևորությունը գիտակցող կազմակերպությունների, ինչպիսին IDBank-ն է։ Բիզնեսի դերն ընդհանրապես շատ մեծ է մշակույթի, գիտության, կրթության զարգացման գործում։ Երգով լինի, թե խոսքով, ուշադրությամբ, ջերմությամբ պիտի փորձենք ուժ ու հույս տալ մարդկանց, որոնք ծանրագույն օրեր են ապրել և ապրում», – նշել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։

Բանկում հայտնել են, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52