Սոցիալական

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Արևագորգը Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում սպասում է կապեր հանգուցողներին
07/06/2021 16:45
Կիսվել

Արևագորգը Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում սպասում է կապեր հանգուցողներին

Հունիսի 4-ին տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանրությանը ներկայացրեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Մեգերյան կարպետ ընկերության համատեղ նախաձեռնությունը։ 

Հյուրանոցի ճեմասրահում տեղադրվեց դազգահ, որի վրա գորգագործը մի քանի ամսում պետք է գործի «Արևագորգ»։ Այն պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։ 

Հայկական ավանդության մեջ գոյություն ունի հանգուցելու հավատքը, որով ուժ, կարողություն ու խորհուրդ ենք փոխանցել սերնդեսերունդ։ 

Այսօր, այս նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։  

Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ:

Պատրաստ «Արևագորգ»-ը աճուրդի կհանվի։ «Արևագորգ»-ի համար նվիրաբերված յուրաքանչյուր լուման հայկական գորգագործական արվեստի պահապան Մեգերյան կարպետ ընկերությունը տրամադրելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանը կայքի միջոցով` www.megerian.1000plus.am։  

Գորգի կենտրոնում պատկերված է զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայկական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը միջոցառման ժամանակ նշեց, որ Հիմնադրամն այս պահին ունի դրամահայթայթման կարիք․ «Հիմնադրամն էլ ասես այս հանգույցվող գորգը լինի, ամեն հանգույցը կարևոր է եղել ստեղծման առաջին օրից։ Այն գործել ենք, հանգուցել ենք ազգովի՝ հիմնադրամը մեր ազգի ձեռքբերումն է։ Չի լինելու որևէ դեպք, որը չհատուցվի Հիմնադրամի թիմն անում է հնարավորն ու անհնարը այդ ուղղությամբ»։ 

Միջոցառման ժամանակ ներկա էին մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած տղաներ, որոնք Հիմնադրամի շահառու են։ Ներկաները սիրով ունկնդրեցին Միքայել Ոսկանյանի ազգային երաժշտության ժամանակակից մատուցումները։

Մարիոթի ճեմասրահում, մուտքից աջ տեղադրված դազգահի մոտ հանգուցողներին սպասելու է գորգագործ Գոհարը։ Նրա աշխատանքային ժամերն են 10։00-19։00, շաբաթ օրերին՝ 11։00-17։00-ը, ընդմիջաման ժամն է 14։00-15։00-ը։ 

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76