Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Վիվա-ՄՏՍ. Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք
23/06/2021 14:04
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Խոնավությունից պոկված առաստաղ, քանդված հատակ, դեֆորմացված պատեր, կոմունալ հարմարությունների բացակայություն և ապագայի նկատմամբ անորոշություն…

Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների ընտանիքը վագոն-տնակում մի ամբողջ կյանք է անցկացրել: Երկաթյա պատերի մեջ ապրելու համար ընտանիքից պահանջվել են երկաթյա նյարդեր: 27 քմ մակերեսով տարածքում երեք երեխա է մեծացել: 

Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել: Նախորդ գարնանն ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Վագոն-տնակում ծնված Մանվելն իր ձեռքերով է կառուցել ծնողների երազած տունը: Երկաթյա կացարանի ճնշող պատերին հրաժեշտ տված դուստրերի համար «հայրական տուն» արտահայտությունը նոր ու լուսավոր իմաստ է ստացել: 

Համավարակի պատճառով, աջակցող կողմերը շինարարության ընթացքին հետևել են տեսազանգի միջոցով: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը բնակարանամուտին դարձյալ մասնակցել է նույն ձևաչափով և դիմել է Մանվելին:

«Մանկության և պատանեկության տարիների դժվարությունները երբեմն խորը հետք են թողնում: Փորձե՛ք անցյալում թողնել այդ հիշողությունները: Ձեզ հաջողվել է պայքարել, ամրանալ և ամբողջությամբ փոխել ձեր կյանքի հետագա ընթացքը: Արդյունքը գոհացնող է. դուք հասել եք ձեր երազանքի իրականացմանը, մեզ էլ հաջողվել է ծրագիր իրականացնել դժվար ժամանակահատվածում:  Այժմ կենտրոնացե՛ք այլ նպատակների իրականացման վրա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Դոմիկում հայտնվեցինք երկրաշարժից հետո: Շատ դժվարությամբ եմ երեք երեխաներիս մեծացրել: Ամռանը՝ շոգ, ձմռանը՝ ցուրտ, աշնանը՝ անձրևի կաթոցներ տակ: Երբ ամբողջ ընտանիքով հավաքվում էինք, բոլորս պետք է զգաստ կանգնեինք, որ տեղավորվեինք այդ տարածքում: Հիմա արդեն ամեն ինչ այլ է: Փոխվել են նաև մեր երազանքները. տղայիս ամուսնացնելու մասին եմ երազում», – ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:   

Վիվա-ՄՏՍ–ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա–ՄՏՍ–ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա–ՄՏՍ–ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա–ՄՏՍ–ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ–ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ–ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1000 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88