Սոցիալական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն՝ հուլիսի 21-ի դրությամբ
27/07/2021 15:21
Կիսվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն՝ հուլիսի 21-ի դրությամբ

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4220-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երևանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արևագորգ։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ գորգում։ Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող խորհրդանշական Արևագորգը կարելի է գործել նաև առցանց՝  https://megerian.1000plus.am/ ։

Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը Զինծառայողների ապահովագրության Հիմնադրամի ստեղծման օրից եղել են առաջնահերթ արժեքներ․ հունիսի 28-ին հանրությանն էր ներկայացվել 2020 թվականի և 2021 թվականի (ներառյալ մայիսի 31-ը) տնօրենի հաշվետվությունը և անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը։

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35