Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ
22/02/2011 14:06
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ

«ԱրմենՏել» ընկերությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են երեխաների և պատանիների համար կրթական և ստեղծագործական ծրագրերի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պարբերաբար անցկացնել ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համերգներ և այլ ուսուցողական նախաձեռնություններ` ուղղված  երեխաների և պատանիների գեղագիտական  զարգացմանը:

«ԱրմենՏել» ընկերությունն շարունակաբար աջակցում է երիտասարդների մշակութային զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծրագրերին: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համագործակցությունը մեզ համար էական քայլ է: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կարող ենք ավելի մեծ լումա ներդնել հայ երիտասարդության հոգևոր զարգացման գործում ` հանուն մեր երեխաների և երկրի պայծառ ապագայի», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

«Ուրախ ենք ողջունել մեր առաջին կորպորատիվ գործընկերոջը` «ԱրմենՏել» ընկերությանը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր գործունեության առաջին տարում զբաղեցրել է հատուկ տեղ Հայաստանի մշակութային կյանքում, իսկ մեր գործունեության հանդեպ կորպորատիվ գործընկերների հետաքրքրությունը մեր հանրային նշանակության ևս մեկ վառ ապացույցն է: «ԱրմենՏել»-ի աջակցությունը հնարավորություն կտա ընդլայնել մանկական ծրագրերի ոլորտները` ապահովելով հասարակությունում թանգարանների ուսուցողական գործառույթը», – նշեց  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն  Մարաբյանը:

Համագործակցության ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ` «Ստեղծագործականություն և երևակայություն» մանկական ծրագիր 6-12 տարեկան երեխաների համար` հիմնված չեխ քանդակագործ Իվանա Շրամկովայի գործերի վրա; կրթական ծրագիր ավագ դպրոցի աշակերտների համար` նվիրցած գեղարվեստական ապակու առաջին հայ դիզայներ Հենրիկ Նիկոյանի ստեղծագործություններին; ստեղծագործական ծրագիր միջին և բարձր տարիքի երեխաների համար` զատկական և գարնանային թեմաներով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում  է նաև հայ ճանաչված երաժիշտների մասնակցությամբ դասական երաժշտության անվճար համերգներ:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին «Վիմպելկոմ» ԲԲԸ և «Киевстар»-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով «Վիմպելկոմ Լթդ» հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց « Վիմպելկոմ Լթդ»-ի:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08