Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Մի դրամի ուժը. 9.8 մլն դրամ՝ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին
11/03/2022 10:29
Կիսվել

Մի դրամի ուժը. 9.8 մլն դրամ՝ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին

9.808.684 ՀՀ դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին․ հայտնի է «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն

IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունվար և փետրվար ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 9.808.684 ՀՀ դրամ, փոխանցվեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ սա Բանկի և Իդրամի հերթական աջակցության ծրագիրն է կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին։ «Հունվար և փետրվար ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ընկերություններն ուղղեցին առողջապահության ոլորտին։ Մենք խիստ կարևորում ենք երեխաների առողջությունը և մեր հաճախորդներին կոչ անում էլ ավելի ակտիվ վճարումներ կատարել Իդրամ համակարգով։ Հիշեցնեմ, որ հաճախորդները չեն վճարում ոչ մի լումա ավել, «մի դրամները» տրամադրվում են IDBank-ի և Իդրամի կողմից՝ հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց», – ասել է Արսեն Քդենյանը։

Ընկերությունները հայտարարել են նաև հաջորդ շահառուի անունը։ Մարտ և ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրն ուղղված է լինելու «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։ Կուտակված «մի դրամները» ուղղվելու են մեր պետության և, ընդհանրապես, ողջ մոլորակի բնապահպանության տեսանկյունից կարևորագույն և կենսական հարցի լուծմանը։ «My Forest Armenia»-ն հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի անտառածածկը՝ ծառատնկման և խնամքի միջոցառումների միջոցով։ Իր գործունեության 2,5 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 150 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ավելի քան 385․000 ծառ Լոռու և Տավուշի մարզերում։

«Լավ է, երբ մարդիկ առանձին ծառեր են տնկում, բայց մեր նպատակը ծառ տնկելը չէ, մեր նպատակը անտառ ստեղծելն է։ Անտառը համակարգ է, և օգնելու է պայքարել Հայաստանի հողերի անապատացման ու դեգրադացման դեմ, մեծացնել ջրի պաշարները, պահպանել կենսաբազմազանությունը»,- ասում է կազմակերպության հիմնադիր Անտրէ Գումուշճեանը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունն այս տարի նախատեսում է տնկել ընդհանուր առմամբ 400․000 ծառ, միայն հայկական ծառատեսակներ՝ կաղնի, սոճի, վայրի տանձենի, հացենի, թխկի, արոսենի և մի շարք թփեր։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բնապահպանությունը Բանկի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի առանցքային ուղղություններից է։ «Այժմ գերազանց հնարավորություն ունենք մեր հաճախորդների և օգտատերերի հետ մեր համատեղ լուման ներդնելու կենսական անհրաժեշտություն ունեցող խնդրի լուծման համար։ Անտառները մեր մոլորակի թոքերն են, և անտառների ստեղծումն ու վերականգնումը մշտապես պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում»,- նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 8300-ից ավելի վաճառակետերում, 750 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա բոլոր ծառայությունների դիմաց։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02