Սոցիալական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
ռեԱրմենիա. Ամանորի լավագույն կորպորատիվ նվերը՝ սոցիալական ազդեցություն
13/12/2022 17:26
Կիսվել

ռեԱրմենիա. Ամանորի լավագույն կորպորատիվ նվերը՝ սոցիալական ազդեցություն

Այս տարի հետաքրքիր շարժում է սկսվել հայկական կազմակերպությունների շրջանում։ Ընկերությունները վերափոխում են նվիրելու կորպորատիվ մշակույթը՝ փոխարինելով նոր տարվա առիթով տրվող նյութական նվերները սոցիալական ազդեցությամբ։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Կազմակերպություններն իրենց գործընկերներին կամ աշխատակիցներին նյութական նվերների փոխարեն նվիրում են «ռեԱրմենիա»-ի նվիրաբերության քարտեր, որոնցով յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հոգեհարազատ նախագիծ և գումարը նվիրաբերել դրան կամ ընտրում են որևէ նախագիծ և նյութական նվերների գումարը փոխանցում այդ նախագծին՝ իրենց աշխատակիցներին ու գործընկերներին նվիրելով կարևորը՝ ինչոր մեկի կյանքում փոփոխություն բերելու հնարավորություն։ 

«ռեԱրմենիա»-ում տեղադրված «Դարձիր Ձմեռ Պապիկ» նախագծի շրջանակներում տարբեր ընկերությունների հարյուրավո աշխատակիցներ դառնում են որևէ երեխայի Ձմեռ Պապ՝ կարդալով երեխայի նամակում գրված երազանքները և իրականություն դարձնելով դրանք։ 

Այսպիսով, «ռեԱրմենիա»-ի կորպորատիվ բարեգործության ծրագրի միջոցով ամանորյա երջանկություն սփռելու շուրջ միավորվում են կազմակերպությունները՝ բերելով իրական փոփոխություն ինչպես ներքին աշխատանքային միջավայրում, այնպես էլ գործընկերային հարաբերություններում։ Այս կերպ ավելի շատ մարդ է միանում հոգատար ու փոխօգնող համայնքին ու համագործակցաբար լուծում տարբեր ծավալի խնդիրներ շուրջ 15 ոլորտներում։ 

Կորպորատիվ բարեգործության այս ծրագրի արդյունքում և՛ նվիրողը, և՛ նվեր ստացողները պարբերական թարմացումների ու հաշվետվությունների միջոցով մշտապես տեղեկացված են լինում իրենց «նվերի» զարգացումներից ու հաջողություններից, ինչը հնարավորություն է տալիս վայելելու նվերի երկարաժամկետ ազդեցությունն ու տարբերվող զգացողությունը։

Տարվա լավագույն նվերը հենց նվիրելու հնարավորություն տալն ու բարության շղթայի մաս դառնալն է, որով ըստ էության ձևավորված համագործակցող և փոխօգնող համայնքի անդամ լինելը դառնում է ակտուալ ու ազդեցիկ։ 

Նախագծին արդեն միացել են ամենատարբեր ոլորտներից տասնյակ կազմակերպություններ՝ նյութական նվերների մշակույթը փոխելով հասարակությանը վերափոխելու ու սոցիալական ազդեցություն բերող նախագծերին նվիրաբերություն կատարելով։ 

Հայաստանը բարեգործության համաշխարհային ինդեքսում ամենացածր ցուցանիշ ունեցող 10 երկրների շարքում է։ Չնայած դրան, մեր երկիրը բարելավել է իր ցուցանիշները նախորդ տարիների համեմատ։ Կորպորատիվ բարեգործության այսպիսի ծրագրերի ազդեցությունը երկարաժամկետ կտրվածքում նպատակ ունի բարելավելու այս ցուցանիշներըևս ու արդյունքում՝ մեծացնելու փոխադարձ իրար օգնող հայության համայնքը։ 

«ռեԱրմենիա»ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ 

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13