Գերմանիան մտադիր է 27 միլիարդ եվրո ծախսել փախստականների ճգնաժամը հաղթահարելու համար
Գերմանիայի կառավարությունը նախատեսում է 2023 թվականին մոտ 27 միլիարդ եվրո ծախսել փախստականների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար։
Գերմանիայի իշխանությունները 11 միլիարդ եվրո կհատկացնեն փախստականի կարգավիճակի առաջացման պատճառների դեմ պայքարելու համար, ևս 9.5 միլիարդ եվրո՝ փախստականների սոցիալական նպաստների համար: Բացի այդ, 2.82 միլիարդ եվրո կուղղվի դաշնային նահանգներին և քաղաքապետարաններին՝ որպես օգնություն փախստականների ընդունման և տեղավորման համար:
Ի դեպ, 2022-ին դաշնային կառավարությունը 30 միլիարդ եվրո է ծախսել այդ նպատակով:
Հիշեցնենք՝ 2022-ին Ուկրաինայից մոտ 1 միլիոն փախստական է ժամանել Գերմանիա։ Տասնյակ հազարավոր դիմումներ ստացվել են Աֆղանստանից, Իրաքից, Սիրիայից և Թուրքիայից ժամանած փախստականներից: