Byblos

Սոցիալական

USD BUY - 384.50+0.50 USD SELL - 388.00+0.50
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.35-4.34 WTI - 69.24-4.36
COMEX:  GOLD - 1957.90+0.03 SILVER - 23.24+0.43
COMEX:  PLATINUM - 1018.30-1.36
LME:  ALUMINIUM - 2224.00-0.60 COPPER - 8123.00-0.15
LME:  NICKEL - 21027.00-0.64 TIN - 25561.00+2.88
LME:  LEAD - 2064.00-0.70 ZINC - 2302.50-1.75
FOREX:  USD/JPY - 139.84-0.32 EUR/GBP - 1.0696-0.07
FOREX:  EUR/USD - 1.0696-0.07 GBP/USD - 1.2386+0.31
STOCKS RUS:  RTSI - 1047.60-1.56
STOCKS US: DOW JONES - 33042.78-0.15 NASDAQ - 13017.43+0.32
STOCKS US: S&P 500 - 4205.52+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 30887.88-1.41 TOPIX - 2130.63-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 18234.27-1.94 SSEC - 3204.56-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 7522.07-1.38 CAC40 - 7209.75-1.29
STOCKS EUR:  DAX - 15908.91-0.27
31/05/2023  CBA:  USD - 386.62+0.10 GBP - 477.94-2.47
31/05/2023  CBA:  EURO - 412.76-2.13
31/05/2023  CBA:  GOLD - 24269.19+62.82 SILVER - 289.06+1.44
Byblos
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում
19/05/2023 20:05
Կիսվել

ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում

Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկն ամեն տարի կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած մինչև 15 ուսանողի։

Ծրագիրը Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող նախագծերից մեկն է, որի կենտրոնում «բուհ-գործատու» գործընկերությունն ու ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերի շուրջ  համագործակցությունն են։

Մասնավորապես, 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ինչպես նաև հարակից մասնագիտությունների բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերում և մագիստրատուրայում սովորող 10 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։ Կկազմակերպվի նաև ուսանողներից 5-ի մասնագիտական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում՝ հետագայում Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ։

Հուշագիրը ստորագրեցին Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։ Գործակցության նպատակն է աջակցել, խթանել և իրականացնել ծրագրեր՝ միտված ուսանողների մասնագիտական գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց մրցունակության խթանմանը։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում կրթության զարգացմանը և իր 15-ամյակին նվիրված նախագծերի շրջանակում չէր կարող չանդրադառնալ այս ոլորտին ևս։

«ԵՊՀ-ի հետ այս համագործակցության նպատակն է երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ՝ ֆինանսաբանկային համակարգում իրենց կարիերան կառուցելու համար: Մենք լավ արդյունքներ ենք ակնկալում այս նախագծից և հույս ունենք ապագայում ԵՊՀ շրջանավարտներին տեսնել մեր օրեցօր աճող ու մեծացող թիմում»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով երկկողմ համագործացությունն ու դրա ընձեռած հնարավորությունները, փաստեց, որ բուհ-աշխատաշուկա արդյունավետ կապը կրթության զարգացման երաշխիքներից է․ «Այս համագործակցությունը մեր պատկերացրած հաղորդակցության լավագույն դրսևորումներից է, երբ գործարար աշխարհի ներկայացուցիչները ներգրավվում են կրթական գործընթացում և նպաստում որակյալ, արհեստավարժ ու աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը։ Հատկանշական է, որ մեր գործընկերների կողմից տրամադրվելու են կրթաթոշակներ, որոնք ոչ միայն սոցիալական աջակցություն են լինելու մեր ուսանողների համար, այլև խրախուսելու են նրանց էլ ավելի լավ սովորել և հաջողությունների հասնել»։

Հուշագրի կնքման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ուսանողների, Բանկի ու ԵՊՀ ղեկավար կազմերի, ինչպես նաև հյուրերի մասնակցությամբ, որից հետո ուսանողները տեղում ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու շփվեցին Բանկի աշխատակիցների և տնօրինության ներկայացուցիչների հետ։

Կողմերը պայմանավորվեցին համատեղ նախագծերի կազմակերպման, համալսարանական միջոցառումներին Բանկի մասնակցության, ինչպես նաև Բանկի գործունեության տարբեր ոլորտներում իրականացվող ուսումնասիրություններում ու այլ աշխատանքներում Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավման, համատեղ գիտահետազոտական նախագծերի ու ֆինանսաբանկային ոլորտին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացման շուրջ։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։ Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Team Telecom
IDBank
Byblos
Արտարժույթ
10:30 31/05 Առք Վաճառք
AMD / USD 385.00 388.00
AMD / EUR 411.00 417.00
AMD / RUR 4.73 4.80
դոլար
դոլար
ԿԲ. Դրամի Փոխարժեքներ
31/05/2023
դրամ
Դոլար (USD)
386.62
+0.10
Եվրո (EUR)
412.76
-2.13
Ռուբլի (RUR)
4.77
-0.01
Ֆունտ (GBP)
477.94
-2.47
Ֆրանկ (CHF)
424.67
-3.80
Լարի (GEL)
148.99
-0.10
Դիրհամ (AED)
105.27
+0.02
Ռիալ 100 (IRR)
0.92
+0.00
Ռուփի (INR)
4.68
+0.01
Յուան (CNY)
54.59
+0.01
Յեն (JPY)
27.62
+0.03
Տենգե 10 (KZT)
8.65
+0.01
Սոմ (KGS)
4.41
+0.00
Բ. Ռուբլի (BYN)
132.29
-0.30
ԿԲ Մետաղներ
31/05/2023
դրամ / գրամ
24269.19
+62.82
Արծաթ
289.06
+1.44
Կրիպտոարժույթներ
10:30 31/05
BTC/AMD
10,502,077
-2.84%
BTC/USD
27170.85
-2.93%
ETH/USD
1867.39
-2.48%
BCH/USD
112.78
-2.45%
XRP/USD
0.516830
+2.94%
LTC/USD
89.33
-3.95%
BNB/USD
307.19
-2.13%
DOGE/USD
0.071686
-2.19%
ETH/BTC
0.068737715
+0.49%
BCH/BTC
0.004151239
+0.51%
XRP/BTC
0.000019024
+6.07%
LTC/BTC
0.003288095
-1.03%
BNB/BTC
0.011307401
+0.85%
DOGE/BTC
0.000002639
+0.80%
Ոսկու հարգեր
31/05/2023
դրամ
999 հարգ
24k
24,269.19
958 հարգ
23k
23,257.97
916 հարգ
22k
22,246.76
720 հարգ
18k
18,201.89
625 հարգ
15k
15,168.24
585 հարգ
14k
14,157.03
500 հարգ
12k
12,134.60
417 հարգ
10k
10,112.16
375 հարգ
9k
9,100.95
FOREX
09:48 31/05
EUR/USD
1.0696
-0.07%
GBP/USD
1.2386
+0.31%
USD/JPY
139.84
-0.32%
EUR/GBP
0.8633
-0.40%
Նավթ
09:48 31/05
դոլար / բարել
Brent
73.35
-4.34%
Light Sweet
69.24
-4.36%
COMEX
09:48 31/05
$ / տր. ունց.
Ոսկի
1957.90
+0.03%
Արծաթ
23.24
+0.43%
Պլատին
1018.30
-1.36%
LME / 3M
09:48 31/05
դոլար / տոննա
Ալյումին
2224.00
-0.60%
Պղինձ
8123.00
-0.15%
Նիկել
21027.00
-0.64%
Անագ
25561.00
+2.88%
Կապար
2064.00
-0.70%
Ցինկ
2302.50
-1.75%
Մոլիբդեն
47289.10
+0.00%
Կոբալտ
29525.00
+0.00%
Ինդեքսներ
09:48 31/05
կետ
Dow Jones
33042.78
-0.15%
S&P 500
4205.52
+0.00%
NASDAQ
13017.43
+0.32%
FTSE
7522.07
-1.38%
CAC 40
7209.75
-1.29%
DAX
15908.91
-0.27%
RTSI
1047.60
-1.56%
Nikkei
30887.88
-1.41%
Topix
2130.63
-1.32%
Hang Seng
18234.27
-1.94%
SSEC
3204.56
-0.61%
ԿԲ Տոկոսադրույքներ
31/05/2023
Վերաֆին. տոկ.
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
03/2023
ՏԱՑ
+12.2%
ԱԱԾ 3
556.5
+3.6%
Արտահանում 1
1,664.8
+130.0%
Ներմուծում 1
2,583.3
+89.1%
ՍԳԻ
+7.20%
Աշխատ. 2
261,495
+22.9%
Առևտուր 3
1,007.9
+21.0%
Գյուղատնտ. 3,4
88.7
+1.4%
Ծառայ. 3
675.20
+22.9%
Շին. 3
64,8
+15.6%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային