Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Զոհված զինծառայողների 133 ծնողի պետության կողմից տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար
06/06/2023 17:15
Կիսվել

Զոհված զինծառայողների 133 ծնողի պետության կողմից տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար

Զոհված զինծառայողների 133 ծնողի պետության կողմից տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար այս նպատակով պետբյուջեից վճարվել է շուրջ 98 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ծնվել է 5 երեխա, իսկ փոխնակ մայրերից 7-ը հղի է։

Աջակցություն ստացած 133 ծնողներից՝

  • փոխնակ մոր ծառայությունից օգտվել է 12 ծնող, տրամադրվել է ընդհանուր շուրջ 28 մլն դրամ,
  • դոնորական ձվաբջջի ձեռքբերումից օգտվել է 121 ծնող, տրամադրվել է ընդհանուր շուրջ 70 մլն դրամ։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն են։ Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։

Աջակցության առավելագույն չափը կազմում է՝

  • փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
  • դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կամ առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։  

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98