Սոցիալական

USD BUY - 385.00-1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 82.96-1.18 WTI - 77.99-1.59
COMEX:  GOLD - 2310.10-0.05 SILVER - 26.79-0.37
COMEX:  PLATINUM - 966.20-0.14
LME:  ALUMINIUM - 2551.50+0.93 COPPER - 9910.00+1.48
LME:  NICKEL - 19237.00+3.16 TIN - 31983.00+3.27
LME:  LEAD - 2215.00+1.61 ZINC - 2903.00+0.59
FOREX:  USD/JPY - 152.98-0.02 EUR/GBP - 1.0758+0.22
FOREX:  EUR/USD - 1.0758+0.22 GBP/USD - 1.2544-0.04
STOCKS RUS:  RTSI - 1184.68+0.57
STOCKS US: DOW JONES - 38675.68+1.18 NASDAQ - 16156.33+1.99
STOCKS US: S&P 500 - 5127.79+1.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18475.92+1.48 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8213.49+0.51 CAC40 - 7957.57+0.54
STOCKS EUR:  DAX - 18001.60+0.59
03/05/2024  CBA:  USD - 387.32-0.31 GBP - 486.40+1.36
03/05/2024  CBA:  EURO - 416.10+1.18
03/05/2024  CBA:  GOLD - 28502.19-191.06 SILVER - 326.69-3.32
Առաջնագծի հոգեբաններն առաջարկում են հոգեկան առողջության ծառայություններ Հայաստանի բոլոր գյուղերում
06/07/2023 18:26
Կիսվել

Առաջնագծի հոգեբաններն առաջարկում են հոգեկան առողջության ծառայություններ Հայաստանի բոլոր գյուղերում

«Առաջնագծի հոգեբանները» «ռեԱրմենիա» համագործացության հարթակում մեկնարկել են պարբերական նվիրաբերությամբ դրամահավաքի նախագիծ, որի շրջանակներում կազմակերպում են հոգեբանական առաջին օգնության (PFA) դասընթացներ Հայաստանի սահմանամերձ գյուղերում: 

Միայն 2022 թվականին նրանք տրամադրել են հոգեբանական անվճար ծառայություններ և  բուժել են 83 անհատների և իրականացրել են 30 հոգեբանական ուսուցման սեմինարներ Հայաստանի 7 քաղաքներում՝ տարբեր միջոցառումների միջոցով ձեռք մեկնելով 700+ անհատների։ Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի և բռնության պայմաններում նրանց ծառայությունները շարունակում են մնալ ամենակարևորը։ Հոգեբանական առաջին օգնությունը աղետներին արձագանքելու տեխնիկա է, որն օգնում է մարդկանց հաղթահարել ճգնաժամը: Այս դասընթացները հայաստանցիներին կապահովեն այն հմտություններով, որոնք անհրաժեշտ են ճգնաժամային իրավիճակները ճիշտ և արդյունավետ կառավարելու համար:

Մեկ տարի տևող ծրագիրը, որը կենտրոնացած է Հայաստանի 12 մարզերում, կբարելավի այն գյուղերի կենսակերպը, որոնք ադրբեջանական ագրեսիայի պատճառով հակամարտությունների են դիմակայում: 

«ռեԱրմենիա» հարթակի միջոցով հավաքագրված միջոցները կուղղվեն այս դասընթացների իրականացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար: Միասին համագործակցելով՝ մենք կարող ենք կոտրել հոգեկան առողջության խարանը՝ հեշտացնելով հոգեբանական անվտանգության, իրազեկման և բարեկեցության մասին քննադատական խոսակցությունները:

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

«Առաջնագծի հոգեբաններ»-ը, շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, տրամադրում է կայուն հոգեկան առողջության շտապ ծառայություններ Հայաստանի կարիքավոր ոլորտներին:

03/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.31
Եվրո (EUR)
416.10
+1.18
Ռուբլի (RUR)
4.23
+0.01
Լարի (GEL)
144.64
-0.16
28502.19
-191.06
Արծաթ
326.69
-3.32